Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) մամլո հաղորդագրություն էր տարածել, որում նշված է, թե մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայություններն իրենց տեղեկություն են հաղորդել, ըստ որի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն կա, որ ամռան ամիսներին Արցախի սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր (որոնք համաձայնեցված են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ), որի հետևանքով սկզբում տասնյակ զոհեր են լինելու, այնուհետև կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների. պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և խաղաղապահ զորքեր են մտցվելու (Ֆիզուլի՝ ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար՝ Ռուսաստանի):
«7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է, թե գերտերությունների միջև նման դավադիր պայմանավորվածություն չի կարող լինել։
Просмотров:
629
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.06.2010
|
|
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը, վերլուծելով ԼՂՀ-Ադրբեջան սահմանի վրա հունիս ամսին տեղի ունեցած միջադեպերը և այն համադրելով մայիսին Զայլսբուրգում կայացած «Թուրքիա- ԵՄ» ֆորումի արդյունքների հետ, որոշակի եզրահանգումների է եկել:
«Նախ Զայլսբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիուղլուն պաշտոնապես դիմեց ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին` խնդրել-հորդորելով, մեջբերում ենք. «չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին կատարելու Վաշինգտոնում Օբամայի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը` այն է կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի և Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված»: Այս հայտարարությունը կրկնվեց Կինիկլիօղլուի կողմից շաբաթներ անց Վաշինգտոնում ելույթի ժամանակ և այն հաստատեց նաև Էրդողանն` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանն անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջան
...
Շարունակություն »
Просмотров:
997
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.06.2010
|
|
Ս. թ. հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԻԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը հունիսի 25-ին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: /Aysor.am/
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.06.2010
|
|
Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին ռազմական իրավիճակ է հայտարարված: Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, արդեմ մի քանի օր է, ինչ Ադրբեջանի հետ սահմանի մոտ են կուտակվում Իսլամական հեղափոխության պահապանների գումարտակի ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան: Իրանական ռազամկան ոլորտի ներկայացուցիչներն այդ քայլը մեկնաբանում են Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների առկայությամբ, ընդ որում նշում են, որ ռմբակոծիչներն ադրբեջանական տարածք են բերվել Վրաստանով:
Ըստ իրանական DEBKAfile-ի վերլուծաբանների, Իրանը զորքեր կուտակելու նվազագույնը երեք պատճառ ունի. Ադրբեջանում իրոք տեղակայված են ԱՄՆ և Իսրայելի ռազմական ստորաբաժանումները, Իրանն արձագանքում է Պարսից ծոցում ամերիկա-իսրայելական նավախմբի տեղակայմանը կամ իրանական զորքերը կուտակվում են միջէթնիկական լարվածության մեծացման պատճառով, քանի որ հունիսի 20-ին մահապատժի է ենթարկվել սուննի ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդուլմալե
...
Շարունակություն »
Просмотров:
554
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.06.2010
|
| |