«Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի: Դրա պատճառները թող փնտրեն ադրբեջանական բանակում առկա միջանձնային հարաբերությունների մեջ»,- հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը` հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե իբր ԼՂՀ ռազմական ուժերը խախտել են զինադադարի ռեժիմը:
«Չի բացառվում, որ հունիսի 18-ի միջադեպից հետո ադրբեջանցի զինծառայողներն այնքան են վախեցել, որ հակառակորդի յուրաքանչյուր շարժ համարում են հարձակում», - հայտարարել է Հասրաթյանը:
Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն էին տարածել, թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, իբր, գրոհել են ադրբեջանական զորքերի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Աշաղի Աբդուռահմանլի գյուղի ուղղությամբ:
«Ադրբեջանի զինված ուժերը, ուժեղացնելով մարտական դիրքերը, հետ են մղել հարվածը: Արդյունքում` հայերը կորուստներ են կրել և նահանջել
...
Շարունակություն »
Просмотров:
523
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.06.2010
|
| |