Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 13
Հյուրեր: 13
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 30
Ադրբեջանի բանակում երիտասարդներ են ծառայում, որոնց Պետական միգրացիոն ծառայությունը օտարերկրացի է համարում, իսկ Պաշտպանության նախարարությունը զինծառայության է տանում: Ըստ ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ի, այն դեպքում, երբ Վրաստանի Դմանիսի շրջանի Դաղ-Արխլը գյուղի բնակիչ Ասիմ Սուլեյմանովին Պետական միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիություն տալ` հենվելով ադրբեջանական «օրենսդրությանը», Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայության է տարել նրան:Նույնը կատարվել է նաև պարտադիր զինվորական ծառայութուն անցած նույնպես Դմանիսիի շրջանից եկած 1990 թ-ին ծնված Ջալալ Իսաևի հետ:
Նա նույնպես, Ադրբեջանի քաղաքացիություն չունենալով, պարտադիր զինվորական ծառայություն է անցել ադրբեջանական բանակում: Հատկանշական է, որ հիշյալ երիտասարդների ծնողներին ադրբեջանական քաղաքացիություն միգրացիոն ծառայությունը տվել է, իսկ Վրաստանում ծնված նրանց զավակներին՝ ոչ: «Ադրբեջանի Հանրապետությու ... Շարունակություն »
Просмотров: 591 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Չինացիներն ու պակիստանցիները երկու անօրինական գործող բանկեր ունեն Բաքվում: Չնայած այն բանին, որ այդ երկու բանկերը պաշտոնական գրանցում չեն անցել` Ադրբեջանում չինացի և պակիստանցի առևտրականներն իրենց փողերը ներդնում են բացառապես այդ բանկերում և միայն այդ բանկերի միջոցով փոխանցումներ կատարում իրենց հայրենիքում գտնվող ազգական-բարեկամներին: Այդ մասին ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ին տեղեկացված աղբյուրներից հասած տեղեկություններով, Ադրբեջանի ներքին շուկան իրենց ձեռքը վերցրած չինացի առևտրականները ջանում են ընդունվել նաև բանկային համակարգ:

«Անօրինական բանկերը ստեղծվել են Ադրբեջանում նրանց ամրանալու նպատակով», -ադրբեջանական թերթին ասել է տեղեկացված աղբյուրը: Ըստ տեղեկության, չինացի և պակիստանցի առևտրականները Բաքվում սեփական գաղտնի օբյեկտներն ունեն: Առևտրականներն ապրանքները վերցնում են այդ օբյեկտներից և բաժանում իրար մեջ: Ենթադրվում է, որ նրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից: Աղբյուրը ն ... Շարունակություն »
Просмотров: 544 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Ադրբեջանում 2009 թ-ին արդյունահանված նավթի ընդհանուր ծավալից 7 մլրդ դոլարի նավթը չքացել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին Ադրբեջանում նավթի արտադրության տարեկան ծավալը պատմության մեջ առաջին անգամ հատել է 50 մլն տ սահմանը և հասել 50,4 մլն տ-ի: Արդյունահանված նավթի մոտ 6 մլն տ վերամշակվել է հանրապետության նավթավերամշակման գործարարններում:
Այսպիսով, 2009 թ-ին արդյունահանված 50,4 մլն տ նավթի 44 մլն 367 հազար 200 տ-ը արտահանվել է Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Իսրայել, Թայվան և այլ երկրներ: Սակայն, նորից պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին արտասահմանյան երկրներ են արտահանվել մոտ 11 մլրդ 989 մլն 737 հազար 700 դոլարի 27 մլն 829 հազար 459,4 տ նավթ: Այսպիսով, պաշտոնապես արտահանված նավթի և կրկին՝ արդյունահանված ու արտահանված նավթի ծավալների միջև 16,5 մլն տ լուրջ տարբերություն է առաջացել, որի արժեքը կազմում է 7 մլրդ 127 մլն 663 հազար 71 դոլար:
... Շարունակություն »
Просмотров: 621 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Այլևս այնպիսի օր չկա, որ ադրբեջանական մամուլում ինքնասպանության հետ կապված լուր չհրապարակվի: Եթե նախկինում ինքնասպանության դեպքի մասին լուրը օրվա ուշադրության կենտրոնում էր, ապա արդեն այսօր դա սովորական, «շարքային» լուր է դարձել Ադրբեջանում:

Ոչ ոք այլևս չի զարմանում մի քանի երեխայի հոր, նոր ընտանիք կազմած հարսի կամ ուսանողի, նույնիսկ միջնակարգ դպրոցի աշակերտի ինքնասպան լինելուց: Թեև պաշտոնական վիճակագրությունը խոում է ինքնասպանության դիմողների մեծասմանության հոգեկան հիվանդ լինելու մասին, սակայն, իրականությունը բոլորովին այլ է, քանի որ Ադրբեջանում ինքնասպան եղած մարդկանց մեծամասնությունը անօրինականությունների և կամայականությունների հանդիպած մարդիկ են:

«Ազադլըգ»-ը գրել է, որ հոգեբանները դա բացատրում են երկրում առկա սոցիալական վատ վիճակի պատճառով առաջացող սթրեսով և փորձել պարզել, թե ինչ կարծիքի են քաղաքական գործիչները: «Մուսավաթ» կուսակցության գ ... Շարունակություն »
Просмотров: 557 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Ըստ թուրք հայտնի պատմաբան Սելիմ Դերինգելի` այսօր Թուրքիայի Հանրապետությունում իրականում միջինասիական գեն կրողները չեն գերազանցում այդ երկրի բնակչության ընդհանուր թվի երեք տոկոսը: Թուրքական «Թարաֆ» թերթի թղթակից Նեշե Դյուզելի հետ զրույցում թուրք պատմաբանն ասել է, որ Միջին Ասիայից եկած թուրքերը խառնվել են Անատոլիայի բնակչությանը և մահմեդականացրել նրանց:

«Դա ավելի արագ կատարվել է 19-րդ դարում տեղի ունեցած վիթխարի արտագաղթի և ներգաղթի շնորհիվ, ինչի արդյունքում Անատոլիայի բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր հայերից, հույներից, քրդերից, ասորիներից, լուրջ փոփոխության է ենթարկվել: Հետազոտությունների համաձայն, այսօր Անատոլիայում երակներում միջինասիական գեն կրող մադկանց թիվը չի գերազանցում երեք տոկոսը», -ասել է նա:
Թուրք պատմաբանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Անատոլիա թափանցած թուրքերի թվաքանակն ի սկզբանե ինչքան է եղել` նշելով, որ դա ոչ ... Շարունակություն »
Просмотров: 602 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 28-ին 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում են թուրքական «Հուրիեթ» և «Սաբահ» թերթերը, խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նախագահ Օբաման հայ ժողովրդին հղելիք իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայնությունը ցեղասպանության հարցի նկատմամբ:

Դավութօղլուն ընդգծել է, որ երրորդ երկրներում պատմությունը դատապարտող բանաձևեր ընդունելը բացասաբար է ազդում Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացին, և որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային ուժ հանդիսացող ԱՄՆ-ը կդրսևորի ոչ թե երկրներին մ ... Շարունակություն »
Просмотров: 610 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում դարձյալ սպառնացել է վտարել հայերին երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի վարչապետը կրկնել է ապօրինի ներգաղթյալ հայերին վտարելու մասին իր տխրահռչակ հայտարարությունը. «Անօրինական բնակություն հաստատած հայերին Թուրքիայում տարիներ շարունակ հանդուրժել ենք:
Սակայն, դա ընդմիշտ չի կարող շարունակվել», -ասել է նա և «զարմացել», թե այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բացեիբաց խոսում են ապօրինի ներգաղթյալների խնդրից, «ինչու են անհագստանում, երբ այդ մասին Թուրքիան է խոսում»: Էրդողանը սպառնացել է, որ «եթե Սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, ապա Անկարան հարկադրված կլինի օրակարգ մտցնել ապօրինի հայ ներգաղթյալներին Թուրքիայից վտարելու հարցը»:

Просмотров: 557 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կասկած չունի, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել: Ինչպես հաղորդում է թուրքական «Վաթան» օրաթերթին, Գյուլը հայտարարել է, որ Իրանն այդ ցանկությունն ունեցել է նաև նախկին վարչակազմի օրոք:
«Իսկ այսօրվա վարչակազմին նայելիս` հավատում եմ, որ նրանք, ելնելով իրենց ազգային հպարտությունից, ցանկանում են միջուկային ռումբ ունենալ»,- ասել է Ա. Գյուլը: Վերջինս նաև ընդգծել է, որ իր երկիրը դեմ է Իրանի այդ ցանկությանը, քանի որ դա կարող է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկի պատճառ դառնալ: Ըստ Գյլուլի` Իրանի պես մեծ տերությանը պատժամիջոցների կիրառմամբ մեկուսացնելն ուղղակի անհնար է: «Մենք դեմ ենք ռազմական գործողություններին: Միայն փոխադարձ հարգանքով կարելի է այդ երկրի առաջնորդներին համոզել, որ նրանք հրաժարվեն իրենց նպատակներից»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Просмотров: 565 | Добавил: Voskanapat | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ