Блог
Главная »
2010 » Март » 30 » Գաղտնի բանկային ցանց Ադրբեջանում
11:00 Գաղտնի բանկային ցանց Ադրբեջանում |
Չինացիներն ու պակիստանցիները երկու անօրինական գործող բանկեր ունեն Բաքվում: Չնայած այն բանին, որ այդ երկու բանկերը պաշտոնական գրանցում չեն անցել` Ադրբեջանում չինացի և պակիստանցի առևտրականներն իրենց փողերը ներդնում են բացառապես այդ բանկերում և միայն այդ բանկերի միջոցով փոխանցումներ կատարում իրենց հայրենիքում գտնվող ազգական-բարեկամներին: Այդ մասին ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ին տեղեկացված աղբյուրներից հասած տեղեկություններով, Ադրբեջանի ներքին շուկան իրենց ձեռքը վերցրած չինացի առևտրականները ջանում են ընդունվել նաև բանկային համակարգ:
«Անօրինական բանկերը ստեղծվել են Ադրբեջանում նրանց ամրանալու նպատակով», -ադրբեջանական թերթին ասել է տեղեկացված աղբյուրը: Ըստ տեղեկության, չինացի և պակիստանցի առևտրականները Բաքվում սեփական գաղտնի օբյեկտներն ունեն: Առևտրականներն ապրանքները վերցնում են այդ օբյեկտներից և բաժանում իրար մեջ: Ենթադրվում է, որ նրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից: Աղբյուրը նշել է, որ չինացիներին և պակիստանցիներին Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաներ են հովանավորում: Նվազ առևտուր լինելու դեպքում ասիացիները վարկ են վերցնում այդ բանկերից: Աղբյուրի խոսքերով, չինացիները նպատակադրվել են ոչ պաշտոնական բանկ ստեղծել Բաքվում և ուժեղացնել իրենց բիզնես կառույցներն Ադրբեջանում:
|
Просмотров: 544 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |