«Ադրբեջանի իշխանությունը գտնվում է իր հակաարևմտյան արտաքին քաղաքականության երկրորդ փուլում: Ազատ աշխարհի հետ նրա հակառակվելն այլևս քաղաքական հարթությունից սկսել է բացասաբար ազդել տնտեսական նախագծերի ճակատագրերին: Բանը հասել է նրան, որ տնտեսական նախագծերի հետ արտաքին քաղաքականության հաջող ընթանալու մասին ճամարտակող Ադրբեջանի իշխանությունը չի կարողանում բացատրություններ տալ ներկայում տեղի ունեցող զարգացումների համար:
Իրականությունն այն է, որ Իլհամ Ալիևը հորից ժառանգածն այդպես էլ չկարողացավ պահպանել և ցրեց այն ամբողջությամբ: Իրականում, Հեյդար Ալիևի իշխանությունն էլ է Ղարաբաղի հարցում լուրջ դիվանագիտական պարտություն ապրել»,- գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ դրանք բոլորը Հեյդար Ալիևին հաջողվում էր թաքցնել տնտեսական նախագծերով: Սակայն, Իլհամ Ալիևն, ըստ թերթի, բացահայտ կերպով բռնել է գործընթացները խոյահարելու ճանապարհը: Դրա ապացույցը ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունները փչաց
...
Շարունակություն »
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Թուրքիայի խորհրդարանում 20 պատգավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անդամ, Բաթմանի ինքնակառավարման մարմնի գլխավոր խորհրդի նախագահ Սալիհ Աքթանը 2007 թ-ին տեղի ունեցած ընտրություններում ժողովրդին քրդերենով ողջունելու համար օրերս դատապարտվել է 3 հազար լիրա տուգանքի: Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» թերթը, քրդերենով ողջույնը «քարոզչություն» համարելու մեղադրանքով դատական հայցը քննելու արդյունքում Բաթմանի հաշտարար դատարանը, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, Ս.Աքթանին 6 ամսից մինչև 3 տարի ազատազրկման ենթարկելու փոխարեն, 3 հազար լիրա (մոտ 2000 դոլար) տուգանք է սահմանել:
«Ընտրական քարոզարշավի ժամանակ ավտոբուսով անցնելիս ժողովրդին քրդերենով «ողջույն» խոսքս ինձ վրա 3000 լիրա արժեցավ», -լրագրողներին ասել է Բաթմանի ինքնակառավարման խորհրդի նախագահը: Նա հավելել է, որ Թուրքիայում խտրական վերաբերմունք է իրագ
...
Շարունակություն »
Просмотров:
593
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Թմրանյութերի հետ կապված աշխարհի տարբեր կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանի անունը հոլովելը նորություն չէ: Այդ երկրի անունը հաճախակիորեն հնչում է կամ թմրանյութերի տարանցման կամ դրանց շրջանառության մեջ: Դրա վառ ապացույցը ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն է, որտեղ ուղղակիորեն նշվում է, որ Ադրբեջանը վերածվել է Միջին Ասիայից, Աֆղանստանից և Իրանից թմրանյութերի` Եվրոպա և Ռուսաստան տարանցման երկրի:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ մարտի 24-ին Ռուսաստանի ազդեցիկ «Mgnews.ru» տեղեկատվական վերլուծական կայքը հետաքրքիր հոդված է հրապարակել, որում խոսվում է Բահրեյնի պետնախարար Մանսուր բին Ռաջաբի կողմից 35 մլն դոլար կեղտոտ փողեր «լվանալու» մասին: Հղում կատարելով Արաբական Միացյալ Էմիրայությունների «Gulfnews» գործակալությանը, ռուսաստանյան կայքը հայտնել է, որ Մանսուր բին Ռաջաբը Բահրեյնի ռազմական օբյեկտ
...
Շարունակություն »
Просмотров:
578
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Հյուսիսային Կովկասի օկրուգային զինվորական դատարանում հրապարակվել Է այն երեք անձանց նկատմամբ դատավճիռը, որոնք մեղադրվում են հօգուտ Վրաստանի լրտեսության մեջ: Դատարանը՝ երեք զինվորական դատավորի կազմով, երկու ամբաստանյալներին՝ Վրաստանի հետախուզության կողմից հավաքագրված ռուսաստանցի սպաներին, մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության մեջ (ՌԴ-ի քրեական օրենսգրքի 275-րդ հոդված), դատարանից հաղորդել Է «Ինտերֆաքսը»: Դատապարտյալներից մեկը՝ Խվիչի Իմերլիշվիլին, դատապարտվել Է 13 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Երկրորդը՝ Մառլեն Բոգդանովը, դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով խիստ ռեժիմի գաղութում: Փոխգնդապետեր Խ. Իմերլիշվիլին և Մ. Բոգդանովը զրկվել են զինվորական կոչումից: Երրորդ ամբաստանյալը՝ Վրաստանի արտաքին հետախուզության հատուկ ծառայության կադրային աշխատակից, այդ երկրի քաղաքացի Զազա Խերկելաձեն, մեղավոր Է ճանաչվել լրտեսության մեջ (ՌԴ-ի Քրեական օ
...
Շարունակություն »
Просмотров:
600
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Դուբայում Ալիևների ընտանիքի ունեցած ունեցվածքի մասին «Washington Post» թերթի հրապարակումը շատ է անհանգստացրել Ադրբեջանի նախագահին: Իլհամ Ալիևը, նույնիսկ Նովրուզ տոնի հետ կապված ելույթում է գանգատվել ադրբեջանական ժողովրդին՝ «երկրի ներքին գործերին միջամտող օտարերկրյա շրջանակներից»:
Ըստ «Ազադլըգ»-ի, նա ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունը օտարերկրյա ճնշումների է ենթարկվում անկախ քաղաքականություն տանելու համար», և որ «իրենք տեղի չեն տալու այդ ճնշումներին»: Ի.Ալիևը նոր խոստումներ է տվել՝ Ղարաբաղի ճակատագրի հետ կապված «ժողովրդի անհանգստությունը փարատելու համար» և հայտարարել, որ «հզոր տնտեսություն, շատ փող ունեն և չունեն որևէ մեկի օգնության կարիքը»:
Ի.Ալիևի այդ հերթական ճամարտակությունները խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: «Ադրբեջանի իշխանության նկատմամբ իսկապես ճնշումներ կան Եվրոպայի Խորհրդից, ԱՄՆ
...
Շարունակություն »
Просмотров:
548
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Արտասահմանում ապաստան խնդրող Ադրբեջանի քաղաքացիների թիվը, նախորդ տարվա համեմատ, 2009 թ-ին 36 տոկոսով աճել է: Այդ մասին ասվել է ՄԱԿ-ի փախստականների գծով վարչության գլխավոր կոմիսարի օրերս հրապարակած զեկույցում: Ադրբեջանի քաղաքացիները հիմնականում ցանկանում են տեղափոխվել Եվրամիության երկրներ:
Այսպես, եթե 2008 թ-ին ապաստան տրամադրելու մասին 1691 խնդրագիր է տրվել, ապա 2009 թ-ին այդ թիվը կազմել է 2 319: Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները 4 010 խնդրագրեր են ներկայացրել:
Զեկույցի տվյալներով, 2009 թ-ին ապաստան տրամադրելու մասին իրենց քաղաքացիների խնդրագրերի թվով առաջին քառյակում են Իրաքը, Աֆղանստանը, Սոմալին և Ռուսաստանը: 2009 թ-ին ամենաշատ խնդրագրերը տրվել են ԱՄՆ-ում (49 հազ. մարդ), Ֆրանսիայում (41 հազ. մարդ), Կանադայում (33 հազ. մարդ), Մեծ Բրիտանիայում (29 հազ. մարդ), Գերմանիայում (27,5 հազ. մարդ) ապաստան ստանալու համար:
...
Շարունակություն »
Просмотров:
635
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
ԱՊՀ-ի երկրների կողմից էներգակիրների արտահանման ծավալների մեծացումը բերել է էներգաօբյեկտներում և էներգառեսուրսների փոխադրման ցանցերում ահաբեկչական սպառնալիքների աճին: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների երրորդ հավաքի մասնակիցների առջև:
«Ձգտելով դուրս գալ ճգնաժամից Համագործակցության շատ պետություններ ավելացնում են էներգառեսուրսների արտահանման ծավալները, ստեղծում նոր էներգետիկական փոխադրամիջանցքներ: Տեղի է ունենում էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացում, նախագծվում ու կառուցվում են բարձրտեխնոլոգիական նոր էներգամիջանցքներ»,- ասել է Նովիկովը: Նրա խոսքով` այդ օբյեկտները խոցելի են դառնում ահաբեկչության, նախ և առաջ կիբեռնետիկական ահաբեկչության գրոհների համար, ինչը պայմանավորված է այդ օբյեկտների բարձր տեխնոլոգիականությամբ: Այդ պա
...
Շարունակություն »
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
|
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը միջազգային հարաբերությունների Չեթեմ հաուս բրիտանական թագավորական ինստիտուտի հեղինակավոր պարգևին Է արժանացել տարածաշրջանի իրադրության կայունացմանը, Թուրքիայի ներքին արդիականացմանը և միջազգային ասպարեզում նրա ուժեղացմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին ասված Է ինստիտուտի տարածած տեղեկատվության մեջ:
«Նախագահ Գյուլը ճանաչվել Է կարևոր քաղաքական գործիչ, որը հասել Է Թուրքիայի ներքին իրադրության կարգավորման և նրա միջազգային դրության ամրապնդման: Նրա ղեկավարության ներքո Թուրքիան վերջին ժամանակներս նշանակալի դրական քայլեր Է արել»,-ասված Է հաղորդագրության մեջ: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Չեթեմ հաուսի պարգևը, որը շնորհվում Է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներին, հիմնվել Է 2005 թվականին: Դրա առաջին դափնեկիրը դարձել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր
...
Շարունակություն »
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.03.2010
|
| |