Ադրբեջանի բանակում երիտասարդներ են ծառայում, որոնց Պետական միգրացիոն ծառայությունը օտարերկրացի է համարում, իսկ Պաշտպանության նախարարությունը զինծառայության է տանում: Ըստ ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ի, այն դեպքում, երբ Վրաստանի Դմանիսի շրջանի Դաղ-Արխլը գյուղի բնակիչ Ասիմ Սուլեյմանովին Պետական միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիություն տալ` հենվելով ադրբեջանական «օրենսդրությանը», Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայության է տարել նրան:Նույնը կատարվել է նաև պարտադիր զինվորական ծառայութուն անցած նույնպես Դմանիսիի շրջանից եկած 1990 թ-ին ծնված Ջալալ Իսաևի հետ:
Նա նույնպես, Ադրբեջանի քաղաքացիություն չունենալով, պարտադիր զինվորական ծառայություն է անցել ադրբեջանական բանակում: Հատկանշական է, որ հիշյալ երիտասարդների ծնողներին ադրբեջանական քաղաքացիություն միգրացիոն ծառայությունը տվել է, իսկ Վրաստանում ծնված նրանց զավակներին՝ ոչ: «Ադրբեջանի Հանրապետությու
...
Շարունակություն »
Просмотров:
590
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Չինացիներն ու պակիստանցիները երկու անօրինական գործող բանկեր ունեն Բաքվում: Չնայած այն բանին, որ այդ երկու բանկերը պաշտոնական գրանցում չեն անցել` Ադրբեջանում չինացի և պակիստանցի առևտրականներն իրենց փողերը ներդնում են բացառապես այդ բանկերում և միայն այդ բանկերի միջոցով փոխանցումներ կատարում իրենց հայրենիքում գտնվող ազգական-բարեկամներին: Այդ մասին ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ին տեղեկացված աղբյուրներից հասած տեղեկություններով, Ադրբեջանի ներքին շուկան իրենց ձեռքը վերցրած չինացի առևտրականները ջանում են ընդունվել նաև բանկային համակարգ:
«Անօրինական բանկերը ստեղծվել են Ադրբեջանում նրանց ամրանալու նպատակով», -ադրբեջանական թերթին ասել է տեղեկացված աղբյուրը: Ըստ տեղեկության, չինացի և պակիստանցի առևտրականները Բաքվում սեփական գաղտնի օբյեկտներն ունեն: Առևտրականներն ապրանքները վերցնում են այդ օբյեկտներից և բաժանում իրար մեջ: Ենթադրվում է, որ նրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից: Աղբյուրը ն
...
Շարունակություն »
Просмотров:
543
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Ադրբեջանում 2009 թ-ին արդյունահանված նավթի ընդհանուր ծավալից 7 մլրդ դոլարի նավթը չքացել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին Ադրբեջանում նավթի արտադրության տարեկան ծավալը պատմության մեջ առաջին անգամ հատել է 50 մլն տ սահմանը և հասել 50,4 մլն տ-ի: Արդյունահանված նավթի մոտ 6 մլն տ վերամշակվել է հանրապետության նավթավերամշակման գործարարններում:
Այսպիսով, 2009 թ-ին արդյունահանված 50,4 մլն տ նավթի 44 մլն 367 հազար 200 տ-ը արտահանվել է Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Իսրայել, Թայվան և այլ երկրներ: Սակայն, նորից պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին արտասահմանյան երկրներ են արտահանվել մոտ 11 մլրդ 989 մլն 737 հազար 700 դոլարի 27 մլն 829 հազար 459,4 տ նավթ: Այսպիսով, պաշտոնապես արտահանված նավթի և կրկին՝ արդյունահանված ու արտահանված նավթի ծավալների միջև 16,5 մլն տ լուրջ տարբերություն է առաջացել, որի արժեքը կազմում է 7 մլրդ 127 մլն 663 հազար 71 դոլար:
...
Շարունակություն »
Просмотров:
620
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Այլևս այնպիսի օր չկա, որ ադրբեջանական մամուլում ինքնասպանության հետ կապված լուր չհրապարակվի: Եթե նախկինում ինքնասպանության դեպքի մասին լուրը օրվա ուշադրության կենտրոնում էր, ապա արդեն այսօր դա սովորական, «շարքային» լուր է դարձել Ադրբեջանում:
Ոչ ոք այլևս չի զարմանում մի քանի երեխայի հոր, նոր ընտանիք կազմած հարսի կամ ուսանողի, նույնիսկ միջնակարգ դպրոցի աշակերտի ինքնասպան լինելուց: Թեև պաշտոնական վիճակագրությունը խոում է ինքնասպանության դիմողների մեծասմանության հոգեկան հիվանդ լինելու մասին, սակայն, իրականությունը բոլորովին այլ է, քանի որ Ադրբեջանում ինքնասպան եղած մարդկանց մեծամասնությունը անօրինականությունների և կամայականությունների հանդիպած մարդիկ են:
«Ազադլըգ»-ը գրել է, որ հոգեբանները դա բացատրում են երկրում առկա սոցիալական վատ վիճակի պատճառով առաջացող սթրեսով և փորձել պարզել, թե ինչ կարծիքի են քաղաքական գործիչները: «Մուսավաթ» կուսակցության գ
...
Շարունակություն »
Просмотров:
556
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Ըստ թուրք հայտնի պատմաբան Սելիմ Դերինգելի` այսօր Թուրքիայի Հանրապետությունում իրականում միջինասիական գեն կրողները չեն գերազանցում այդ երկրի բնակչության ընդհանուր թվի երեք տոկոսը: Թուրքական «Թարաֆ» թերթի թղթակից Նեշե Դյուզելի հետ զրույցում թուրք պատմաբանն ասել է, որ Միջին Ասիայից եկած թուրքերը խառնվել են Անատոլիայի բնակչությանը և մահմեդականացրել նրանց:
«Դա ավելի արագ կատարվել է 19-րդ դարում տեղի ունեցած վիթխարի արտագաղթի և ներգաղթի շնորհիվ, ինչի արդյունքում Անատոլիայի բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր հայերից, հույներից, քրդերից, ասորիներից, լուրջ փոփոխության է ենթարկվել: Հետազոտությունների համաձայն, այսօր Անատոլիայում երակներում միջինասիական գեն կրող մադկանց թիվը չի գերազանցում երեք տոկոսը», -ասել է նա:
Թուրք պատմաբանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Անատոլիա թափանցած թուրքերի թվաքանակն ի սկզբանե ինչքան է եղել` նշելով, որ դա ոչ
...
Շարունակություն »
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 28-ին 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում են թուրքական «Հուրիեթ» և «Սաբահ» թերթերը, խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նախագահ Օբաման հայ ժողովրդին հղելիք իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայնությունը ցեղասպանության հարցի նկատմամբ:
Դավութօղլուն ընդգծել է, որ երրորդ երկրներում պատմությունը դատապարտող բանաձևեր ընդունելը բացասաբար է ազդում Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացին, և որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային ուժ հանդիսացող ԱՄՆ-ը կդրսևորի ոչ թե երկրներին մ
...
Շարունակություն »
Просмотров:
609
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում դարձյալ սպառնացել է վտարել հայերին երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի վարչապետը կրկնել է ապօրինի ներգաղթյալ հայերին վտարելու մասին իր տխրահռչակ հայտարարությունը. «Անօրինական բնակություն հաստատած հայերին Թուրքիայում տարիներ շարունակ հանդուրժել ենք: Սակայն, դա ընդմիշտ չի կարող շարունակվել», -ասել է նա և «զարմացել», թե այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բացեիբաց խոսում են ապօրինի ներգաղթյալների խնդրից, «ինչու են անհագստանում, երբ այդ մասին Թուրքիան է խոսում»: Էրդողանը սպառնացել է, որ «եթե Սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, ապա Անկարան հարկադրված կլինի օրակարգ մտցնել ապօրինի հայ ներգաղթյալներին Թուրքիայից վտարելու հարցը»:
Просмотров:
556
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
|
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կասկած չունի, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել: Ինչպես հաղորդում է թուրքական «Վաթան» օրաթերթին, Գյուլը հայտարարել է, որ Իրանն այդ ցանկությունն ունեցել է նաև նախկին վարչակազմի օրոք:
«Իսկ այսօրվա վարչակազմին նայելիս` հավատում եմ, որ նրանք, ելնելով իրենց ազգային հպարտությունից, ցանկանում են միջուկային ռումբ ունենալ»,- ասել է Ա. Գյուլը: Վերջինս նաև ընդգծել է, որ իր երկիրը դեմ է Իրանի այդ ցանկությանը, քանի որ դա կարող է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկի պատճառ դառնալ: Ըստ Գյլուլի` Իրանի պես մեծ տերությանը պատժամիջոցների կիրառմամբ մեկուսացնելն ուղղակի անհնար է: «Մենք դեմ ենք ռազմական գործողություններին: Միայն փոխադարձ հարգանքով կարելի է այդ երկրի առաջնորդներին համոզել, որ նրանք հրաժարվեն իրենց նպատակներից»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Просмотров:
564
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.03.2010
|
| |