Օրացույց | 
|---|
 
		
			| «  Март 2010  » |  
		
			| Пн | 
			Вт | 
			Ср | 
			Чт | 
			Пт | 
			Сб | 
			Вс | 
		 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |  | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |  | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |  | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |  | 29 | 30 | 31 |     |   
Ստատիստիկա | 
|---|
 
 Առցանց: 1  Հյուրեր: 1  Օգտագործողներ: 0  |   
  | 
 
 
 Блог
 Главная »  2010 » Март » 06  
	
	
	
		
		Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումը: «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին որոշումը: Դա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր էջերից էր: Ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում չի եղել ժողովրդի նման դաժան բնաջնջում: Հարկավոր է հիշել դա»,- ասել է Վ. Ժիրինովսկին:  
 Ինչպես հաղորդում է «LDPR.ru» կայքը, նա կոչ է արել բոլոր քաղաքակիրրթ երկրներին ցուցաբերել հարգանք և ամեն տարի ապրիլի 24-ին ակցիաներ կազմակերպել` նվիրված Հայոց ցեսասպանության զոհերի հիշատակին: 
  
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			691
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
 |   
	
	
	
		
		
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ քննարկել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը, հեռախոսազրույցում ադրբեջանական պետության ղեկավարը «դատապարտել» է հանձնաժողովի որոշումը: Ի.Ալիևն ընգծել է, որ ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և շարունակելու է ամբողջությամբ աջակցել Թուրքիային: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի այդ դիրքորոշումը և երախտագիտություն հայտնել»:  
 Հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակվել երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանում տիրող իրադրության շուրջ: 
  
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			636
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
 |   
	
	
	
		
		Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում վերընտրվել է ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան:  
 Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, խորհրդարանականների քննարկմանը դրվել է երեք թեկնածություն` ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի, Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաիգ Գուրբանովի և ՄԱԿ-ում մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատում Ադրբեջանի նեկայացուցիչ Թեյմուր Մելիքասլանովի, սակայն, կարճատև քննարկումներից հետո, պատգամավորները նախընտրել են ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովին լիզորել այդ պաշտոնում պաշտոնավարել ևս 7 տարի:  
«Ազադլըգ»-ը նշել է, որ պաշտոնավարման առաջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը չի միջամտել և չի քննարկել մարդու իրավունքների խախտման ոչ մի դեպք, այն դեպքում, ե
		
		 ... 
		
			Շարունակություն »
		
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			734
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
  |   
	
	
	
		
		Ադրբեջանցի փորձագետների տեղեկացմամբ, ադրբեջանական բանակն ապահովված չէ որակյալ մարտական տեխնիկայով:  Շամքիրի շրջանում ծրագրված վարժանքների ժամանակ երեկ Ադրբեջանի օդուժին պատկանող Սու-25 ռազմական ինքնաթիռի աղետի ենթարկվելու արդյունքում ինքնաթիռը մասերի է բաժանվել, իսկ օդաչու, գնդապետ-լեյտենատ Ֆամիլ Էլման օղլու Մեմմեդովը զոհվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մշտապես եղածի նման, չհավելելով որևէ տեղեկություն, հայտարարել է, որ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:  
«Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո հրադադարի ընթացքում Ադրբեջանի բանակը 3 ռազմական ինքնաթիռներ է կորցրել, որոնց կործանվելու պատճառների մասին պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի հայտնել:  2005 թ-ին պաշտպանության նախարարությանը պատկանող Իլ-76 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել Չինաստանի Ուրումչի քաղաքում: Աղետի ժամանակ ինքնաթիռի ուկրաինացի օդաչուների հետ միասին զո
		
		 ... 
		
			Շարունակություն »
		
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			701
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
  |   
	
	
	
		
		Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն Է հայտնել կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ համագործակցության կապակցությամբ:  
 «Մենք գոհ ենք Կովկասի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից: Վերջին ժամանակներս մենք սերտ շփումներ ու խորհրդակցություններ ունենք Ռուսաստանի հետ»,-ասել Է նախարարը: «Կովկասը ընդհանուր տարածաշրջան Է Ռուսաստանի և Թուրքիայի համար:  
 Մենք տրամադրված ենք Կովկասում ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ»,-նշել Է Դավութօղլուն: Նրա կարծիքով՝ երկու երկրների միջև համագործակցության մակարդակի դրսևորումն են՝ Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների վերջերս տեղի ունեցած փոխադարձ այցերը, ինչպես նաև առաջիկա մայիսին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Թուրքիա:  
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել Է, որ այսօր Մոսկվա են մեկնել իր երկու տեղակա
		
		 ... 
		
			Շարունակություն »
		
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			637
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
  |   
	
	
	
		
		Հզոր բանակային վերնախավի վրա գրոհից հետո Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությունը ձեռնամուխ է եղել քեմալիստական ժառանգության ապամոնտաժմանը, որի հիմքը հանդիսանում է թուրքական պետության աշխարհիկ բնույթը:  
 Կառավարող իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է մինչև մարտի վերջ երկրի խորհրդարան ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ինչի մասին անձամբ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Երևում է` Էրդողանը համապատասխան եզրակացություններ է արել 2008 թ-ի դատավարութունից, որի ընթացքում աշխարհիկ ուժերը փորձել են հասնել ԱԶԿ արգելմանը` սահմանադրական նորմերի խախտման համար, և այժմ փորձում է համապատասխան ուղղումներ մտցնել հիմնական օրենքում:  
«Մենք չենք խոսում ամբողջ սահմանադրության փոփոխման մասին», -ընդգծել է նա, պարզաբանելով, որ խոսքը գնում է միայն քաղաքական կուսակցություններին և դատական մարմինների լիզազորություններին 
		
		 ... 
		
			Շարունակություն »
		
	 
	
	
		
		
		
			Просмотров:
			683
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			06.03.2010
		
		 | 
		
	 
  |    |   
  
  | 
 
 
  |