Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 30 » Ւնքնասպանության փաստերն Ադրբեջանում
10:57
Ւնքնասպանության փաստերն Ադրբեջանում
Այլևս այնպիսի օր չկա, որ ադրբեջանական մամուլում ինքնասպանության հետ կապված լուր չհրապարակվի: Եթե նախկինում ինքնասպանության դեպքի մասին լուրը օրվա ուշադրության կենտրոնում էր, ապա արդեն այսօր դա սովորական, «շարքային» լուր է դարձել Ադրբեջանում:

Ոչ ոք այլևս չի զարմանում մի քանի երեխայի հոր, նոր ընտանիք կազմած հարսի կամ ուսանողի, նույնիսկ միջնակարգ դպրոցի աշակերտի ինքնասպան լինելուց: Թեև պաշտոնական վիճակագրությունը խոում է ինքնասպանության դիմողների մեծասմանության հոգեկան հիվանդ լինելու մասին, սակայն, իրականությունը բոլորովին այլ է, քանի որ Ադրբեջանում ինքնասպան եղած մարդկանց մեծամասնությունը անօրինականությունների և կամայականությունների հանդիպած մարդիկ են:

«Ազադլըգ»-ը գրել է, որ հոգեբանները դա բացատրում են երկրում առկա սոցիալական վատ վիճակի պատճառով առաջացող սթրեսով և փորձել պարզել, թե ինչ կարծիքի են քաղաքական գործիչները: «Մուսավաթ» կուսակցության գործիչ Արիֆ Հաջըլըի կարծիքով, Ադրբեջանում լարված քաղաքական մթնոլորտը, անօրինականության աննախադեպ աճը անելանելիության կոմպլեքս է ստեղծել հասարակության մեջ: Ինքնասպանությունների աճը բացատրելով դրանով` Ա.Հաջըլըն ընդգծել է, որ հասարակության հավատի կորուստն ու անվստահությունը զրոյի են հավասարեցրել հասարակության ինքնակարգավորման գործընթացը:
 
«Այդ պատճառով, ապագայի նկատմամբ հույսը կորցրած մարդիկ չեն հավատում իրավիճակի՝ դեպի լավը փոխվելու հնարավորությանը: Ինքնասպանությունների աճի պատճառը դրա արդյունքում ստեղծված հոգեկան հակումն է», -ասել է Ա.Հաջըլըն: Ադրբեջանի ժողճակատ կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մեմմեդլիի խոսքերով` վերջին շրջանում ինքնասպանությունների դինամիկայի խիստ աճը Ադրբեջանում առկա իրավիճակի պարզ նմուշն է: «Սովորաբար, մարդիկ ինքնասպանության են դիմում ամեն ինչի նկատմամբ հույսը կորցնելու ժամանակ:

Դրա դրդապատճառները տարբեր են, բայց գերիշխողը, հատկապես, հոգեբանական վիճակն է: «Երկրի ղեկավարությունը գործում է՝ ելնելով միայն սեփական շահերից: Ամեն ինչի նկատմամբ հույսն ու հավատը կորցրած մարդիկ հարկադրված ինքնասպանության են դիմում», -ասել է Ն.Մեմմեդլին: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի կարծիքով էլ Ադրբեջանում առկա սոցիալական նեգատիվ իրավիճակի պատճառը ադրբեջանական հասարակության անկազմակերպ լինելն է:

«Ադրբեջանի կառավարման գործում առկա վիթխարի թերությունների պատճառով, մարդիկ չեն կարողանում որևէ օգնություն ստանալ պաշտոնական պետական կառույցներից և մնում անպաշտպան, ինչն էլ դառնում է նրանց կյանքից հեռանալու պատճառը», -եզրահանգել է Ս.Ջալալօղլուն:
Просмотров: 557 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ