Блог
Главная »
2010 » Март » 25 » Վրաստանի լրտեսները դատապարտվել են
19:54 Վրաստանի լրտեսները դատապարտվել են |
Հյուսիսային Կովկասի օկրուգային զինվորական դատարանում հրապարակվել Է այն երեք անձանց նկատմամբ դատավճիռը, որոնք մեղադրվում են հօգուտ Վրաստանի լրտեսության մեջ: Դատարանը՝ երեք զինվորական դատավորի կազմով, երկու ամբաստանյալներին՝ Վրաստանի հետախուզության կողմից հավաքագրված ռուսաստանցի սպաներին, մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության մեջ (ՌԴ-ի քրեական օրենսգրքի 275-րդ հոդված), դատարանից հաղորդել Է «Ինտերֆաքսը»: Դատապարտյալներից մեկը՝ Խվիչի Իմերլիշվիլին, դատապարտվել Է 13 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Երկրորդը՝ Մառլեն Բոգդանովը, դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով խիստ ռեժիմի գաղութում: Փոխգնդապետեր Խ. Իմերլիշվիլին և Մ. Բոգդանովը զրկվել են զինվորական կոչումից: Երրորդ ամբաստանյալը՝ Վրաստանի արտաքին հետախուզության հատուկ ծառայության կադրային աշխատակից, այդ երկրի քաղաքացի Զազա Խերկելաձեն, մեղավոր Է ճանաչվել լրտեսության մեջ (ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված) և դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
|
Просмотров: 601 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |