Блог
Главная »
2010 » Март » 25 » Թուրքիայի նախագահի պարգևը
14:37 Թուրքիայի նախագահի պարգևը |
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը միջազգային հարաբերությունների Չեթեմ հաուս բրիտանական թագավորական ինստիտուտի հեղինակավոր պարգևին Է արժանացել տարածաշրջանի իրադրության կայունացմանը, Թուրքիայի ներքին արդիականացմանը և միջազգային ասպարեզում նրա ուժեղացմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին ասված Է ինստիտուտի տարածած տեղեկատվության մեջ:
«Նախագահ Գյուլը ճանաչվել Է կարևոր քաղաքական գործիչ, որը հասել Է Թուրքիայի ներքին իրադրության կարգավորման և նրա միջազգային դրության ամրապնդման: Նրա ղեկավարության ներքո Թուրքիան վերջին ժամանակներս նշանակալի դրական քայլեր Է արել»,-ասված Է հաղորդագրության մեջ: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Չեթեմ հաուսի պարգևը, որը շնորհվում Է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներին, հիմնվել Է 2005 թվականին: Դրա առաջին դափնեկիրը դարձել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Անցյալ տարի այդ պարգևին արժանացել Է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:
|
Просмотров: 518 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |