Блог
 Главная » 
2010 » Апрель » 02 » Թուրքիան սպառազինվում է
| 10:35  Թուրքիան սպառազինվում է | 
| 
 Թուրքիայի պետնախարար և եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ի հավելումն 298 գերմանական տանկերի, Թուրքիան մտադիր է իր զինված ուժերի համար առաջիկայում Գերմանիայից հատը 1 մլն եվրո արժողությամբ ևս 56 «Leopard II A4» տեսակի տանկեր գնել:
 Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը, Թուրքիան ավելի վաղ Գերմանիայից 300 մլ եվրո արժողությամբ 298 «Leopard II A4» տանկեր է գնել: Ենթադրվում է, որ տանկերի գնման համաձայնագիրը կողմերը կստորագրեն ապրիլին: Թուրքիան մտադիր է Գերմանիայից ձեռք բերվելիք տանկերը տեղակայել Հունաստանի սպառնալիքի դեմ Առաջին բանակի զորամասերի տարածաշրջանում:
 Գերմանիան տեղ է զբաղեցնում նաև թուրքական ծովային ուժերի կարիքների բավարաման հիմնական մատակարարների շարքում: Թուրքիան իր ծովուժի կարիքների համար մեծ թվով վերջրյա և ստորջրյա պլատֆորմները գնել է Գերմանիայից: Ներկայում Գերմանիայի հետ շարունակվում են 3 մլրդ եվրո արժողությամբ 6 հատ «եղանակից անկախ գործողության համակարգով սուզանավի» կապալառուական աշխատանքները:
 | 
| Просмотров: 657 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |