Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրաձգային վարչության բաժնի պետ գնդապետ Գասըմ Ռամազանովը հայտնաբերվել է իր աշխատասենյակում մահացած: Նրա մահը տարբեր լուրերի պատճառ է դարձել: Ադրբեջանական «Բիզիմ յոլ»-ին հասած տեղեկություններով, Գ.Ռամազանովի աճյունը նրա ծննդավայր Զաքաթալայի շրջանի Թալա գյուղ ուղեկցած Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաները թույլ չեն տվել բացել դագաղը, ինչը կասկածներ է առաջացրել:
Տեղի բնակչության մեջ լուրեր են պտտվում, որ Գ.Ռամազանովն իր աշխատասենյակում հրազենով սպանվել է: Թերթը հայտնել է, որ մարտի 31-ին Ադրբեջանում մի քանի սենսացիոն ինքնասպանություններ են տեղի ունեցել: Իրավապահ մարմինների աղբյուրը թերթին հայտնել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գլխավոր հետաքննչական մեկուսարանում պահվող 51-ամյա Սադրադդին Խանգուլու օղլու Սեյֆուլլաևը մեկուսարանում կախել է իրեն: Ս.Սեյֆուլլաևը մեղադրվում էր Իրանի երկու քաղաքացիների հետ համատեղ 31 կգ 500 գ թմ
...
Շարունակություն »
Просмотров:
659
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
|
Անցյալ տարի սնանկացած Իսլանդիայի ամենախոշոր «Kaupthing Bank»-ում կորած տասնյակ մլրդ եվրոյի մեջ Ադրբեջանի նավթափողերի մաս էլ է եղել: Այդ բանկից իրենց փողերը հետ ստանալու համար պաշտոնապես դիմած հաճախորդների թաքուն ցուցակը ինտերնետ է թափանցել, որը հրապարակել է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Ըստ այդ տեղեկության, «Kaupthing Bank»-ի հաճախորդների մեջ 64 թուրքեր են եղել, որոնց այդ բանկում ներդրած գումարը կազմել է 23 մլն դոլար: Բանկում կորել են 119 երկրների հաճախորդների կանխիկ գումարները, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր: «Ենի մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ բանկի սնանկացման պատճառով վնաս կրած ֆինանսական հսկաներ` «Goldman Sachs», «DeutscheBank», «Credit Suisse», «JP Morgan Chase», «Exista», «Barclays», «Commerzbank AG», «Bank of India» բանկերի կողքին հիշատակվում է նաև Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը երկրի նավթային եկամուտներից կուտակած կանխիկ գումարները, արժեթղթերը և այլ ֆինան
...
Շարունակություն »
Просмотров:
613
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
|
ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում նաև` Թուրքիայում մարտավարական միջուկային զենքի հետագա գտնվելուց` ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր պայմանագիրը Ռուսաստանի հետ ապրիլի 8-ին ստորագրելուց հետո: Ինչպես հաղորդում է անգլիական «Թայմս» թերթը, ԱՄՆ միջուկային զենքի զինանոցի քննության ենթարկելուց հետո նախագահ Օբամայի ադմինիստրացիան ծրագրում է հրաժարվել Ջորջ Բուշի ժամանակ ընդունված միջուկային զենքի դոկտրինայից, որը Միացյալ Նահանգների համար հնարավորություն է նախատեսում գրոհել միջուկային ներուժ չունեցող պետություններին:
Նախագահ Օբամայի միջուկային քաղաքականության գլխավոր կետը ԱՄՆ կողմից առաջինը միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը բացառող հռչակագրի ընդունումն է: Վաշինգտոնը նաև ծրագրում է հետ կանչել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Բելգիայում, Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում տեղակայված մարտավարական B61 միջուկային 200 ծան
...
Շարունակություն »
Просмотров:
553
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
|
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 31-ին ժամանել է Անկարա: Նույն օրը պատվիրակությունը, որի կազմում են Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի բաժնի պետ Ալի Հասանովը, Նովրուզ Մամեդովը, Էլնուր Ասլանովը և այլ պաշտոնատարներ, հանդիպել է Թուրքիայի ազգային անվտագնության գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչի հետ:
Ադրբեջանական «Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների հիմնական թեման եղել է հայ-թուրքական արձանագրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը:
Просмотров:
585
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
|
Միացյալ Նահանգները կշարունակի «ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը»: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է այսօր Սի Բի Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել Է, որ «առկա բոլոր տվյալները» մատնանշում են, որ Թեհրանը փորձում Է միջուկային զենքի ստեղծման ներուժ ձեռք բերել:
Եթե դա Իրանինհաջողվի, այն կարող Է ապակայունացնել Մերձավոր արևելքի իրադրությունը և սպառազինությունների մրցավազք հրահրել տարածաշրջանում, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը: «Ես կարծում եմ, որ հարկավոր Է շարունակել ճնշումն ուժեղացնելը»,-նշել Է Օբաման: Այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս Է հայտնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մի քանի շաբաթվա ընթացքում: «Հուսով եմ, որ դա կարվի այս գարնանը: Ես շահագրգռված եմ, որ պատժամիջոցների ռեժիմը սահմանվի մի քանի շաբաթվա ընթացքում»,-ասել Է Օբաման:
Просмотров:
581
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
|
Լույս ուրբաթ օրվա գիշերը Թբիլիսիի Իսան Սամգորի շրջանում շրջվել են դիզելային վառելիքով երեք երկաթուղային ցիստեռններ, որոնք պատկանում Էին Ադրբեջանին: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է «Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը: «Ցիստեռնները շրջվել են գիշերվա ժամը երեքին Իսան Սամգորի շրջանում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Դեռ ավելին, երթևեկությունը չի ընդհատվել, քանի որ շարժակազմը գտնվում Էր ոչ հիմնական երկաթուղու վրա»,- հաղորդել Է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Անհապաղ պատահարի վայր են ժամանել Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության, իրավապահ մարմինների և երկաթուղու դեպարտամենտի ներկայացուցիչները: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի հնարավոր բռնկումից խուսափելու համար: Միջադեպի հետևանքով, ենթադրաբար, դուրս Է հոսել մի քանի տոննա վառելիք: Միջադեպի պատճառները պարզվում են:
Просмотров:
682
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.04.2010
|
| |