Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Апрель » 02
Ադրբեջանի անշարժ գույքի կոմիտեի ղեկավար Քերեմ Հասանովն իր կոռուպցիոն գործողությունները կյանքի է կոչում պետության ղեկավար Իլհամ Ալիևի անվան տակ: Կոմիտեի ղեկավարը հաճախակի իր մոտ շրջապատին ասում է, որ Իլհամ Ալիևի հետ ընկերական հարաբերություններ ունի և միակ պաշտոնյան է, որ ամեն շաբաթ այցելում է պետության ղեկավարի ամառանոց:
Ինչպես հաղորդում է «Ենի մուսավաթ» թերթը, Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին Քերեմ Հասանովը պետության ղեկավարի ուշադրությանն է հասցնում տարբեր պաշտոնյաների մասին իր հավաքած «տեղեկատվությունը»: Պետության ղեկավարն էլ, ուրախությամբ լսելով այդ տեղեկատվությունը, նոր հանձնարարություններ է տալիս նրան: Կոմիտեի ղեկավարի խոսքերով, Իլհամ Ալիևը իրեն ասել է. «Ոչ մի բանից մի քաշվի, ինչ ուզում ես արա, ես քո թիկունքին կանգնած եմ»: Կոմիտեի ղեկավարն իր մոտ շրջապատին ասել է նաև, որ սեփականաշնորհման հարցում չխուսափեն դատարանից, քանի որ Իլհամ Ալիևը Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ ... Շարունակություն »
Просмотров: 655 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)

Սպիտակ տան անվտանգության խորհրդի նախկին անդամ, Իրանի քաղաքականության գծով կոմիտեի ղեկավար Ռայմոնդ Թանթերը գտնում է, որ մոտ ժամանակում Բաքուն հարկադրված կլինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև:

«Թուրանի» թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ ԱՄՆ և Ռուսատանի միջև ռազմավարական զենքերի սահմանափակման մասին նոր համաձայնագիրը, անկասկած, ենթադրում է Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործում: «Այժմ այդ հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան Բուշի վարչակազմի և Ռուսաստանի միջև այդ հարցի վերաբերյալ բանակցությունների ժամանակ»,-ասել է Թանթերը: «Սակայն, Իրանի վարչակազմը կարող է մեղադրել Բաքվին այն երկկողմ համաձայնագիրը խախտելու մեջ, որը թույլ չի տալիս երրորդ երկրի թշնամական նպատակներով օգտվել իր տարածքից: Այդ իրավիճակը Ադրբեջանին կստիպի ընտրություն կատարել: Այնպես որ, Բաքուն կամ պետք է լեզու գտնի մեծ երկրների հետ, կամ էլ զիջումների գնա Թեհրան ... Շարունակություն »
Просмотров: 608 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի միջև ժամանակ առաջ տեղի ունեցած նամակագրությունից հետո, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դիմիտրիս Դրուտսասը ապրիլի 8-ին կժամանի Անկարա:
 
Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը, կողմերն Անկարայում կքննարկեն երկու երկրների միջև «ռազմավարական երկխոսության մեխանիզմ» ստեղծելու հարցը, որը հստակեցվել է նրա և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև Լոնդոնում և Կորդոբայում տեղի ունեցած վերջին հանդիպումների ժամանակ:

Ենթադրվում է, որ այցի շրջանակում կողմերը կքննարկեն Ստամբուլի Հեյբելի կղզում հունական վանական համալիրի վերաբացման և Արևմտյան Թրակիայում բնակվող թուրքական փոքրամասնության խնդիրները, ինչպես նաև Կիպրոսի թուրքական մասի դեմ տնտեսական արգելանքը ... Շարունակություն »
Просмотров: 559 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)

Թուրքիան մտադիր է 1980 թ-ի զինվորական հեղաշրջումից հետո ընդունած Սահմանադրության մեջ արմատական բարեփոխումներ ներառող 29 հոդվածներից բաղկացած փաթեթը ապրիլի վերջին ներկայացնել խորհրդարանի գլխավոր խորհրդի հավանությանը, իսկ հուլիսին` համաժողովրդական հանրաքվեի:
Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» թերթը, Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթը համապատասխան հանձնաժողովը կքննարկի առաջիկա շաբաթ: Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումները խորհրդարանում կտևեն երկու շաբաթ:
Просмотров: 576 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)



Թուրքիայի պետնախարար և եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ի հավելումն 298 գերմանական տանկերի, Թուրքիան մտադիր է իր զինված ուժերի համար առաջիկայում Գերմանիայից հատը 1 մլն եվրո արժողությամբ ևս 56 «Leopard II A4» տեսակի տանկեր գնել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը, Թուրքիան ավելի վաղ Գերմանիայից 300 մլ եվրո արժողությամբ 298 «Leopard II A4» տանկեր է գնել: Ենթադրվում է, որ տանկերի գնման համաձայնագիրը կողմերը կստորագրեն ապրիլին: Թուրքիան մտադիր է Գերմանիայից ձեռք բերվելիք տանկերը տեղակայել Հունաստանի սպառնալիքի դեմ Առաջին բանակի զորամասերի տարածաշրջանում:

Գերմանիան տեղ է զբաղեցնում նաև թուրքական ծովային ուժերի կարիքների բավարաման հիմնական մատակարարների շարքում: Թուրքիան իր ծովուժի կարիքների համար մեծ թվով վերջրյա և ստորջրյա պլատֆորմները գնել է Գերմանիայից: Ներկայում Գերմանիայի հետ շարունակվում ... Շարունակություն »
Просмотров: 617 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)


Ամերիկյան հեղինակավոր «Ալան Մարշալի հիմնադրամ»-ը, վերլուծելով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցել-չանդամակցելու հարցում ԵՄ-ի կողմից ցուցադրվող դիրքորոշումը, եկել է այն եզրահանգմանը, որ Թուրքիան կարող է նախընտրել չմտնել ԵՄ: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը, Անկարայի արտաքին քաղաքականությանը նվիրված զեկույցը հրապարակած հիմնադրամի վերլուծաբանների կարծիքով, Թուրքիային այլևս չի բավարարում ոչ «Արևմուտքի առաջավոր բաստիոնի» դերը, որը նա խաղացել է «սառը պատերազմի» ժամանակ, ոչ էլ ներկայում` «Ասիայից` Եվրոպա կամրջի» դերը:
 
Ըստ հիմնադրամի փորձագետների, Թուրքիան դառնում է ավելի ազդեցիկ խաղացող մերձավորարևելյան տարածաշրջանում, Բալկաններում, Հարավային Կովկասում, և Արևմուտքում ավելի հստակ է զգացվում Թուրքիային «կորցնելու» վախը: Զեկույցի հեղինակներն այդ անհանգստություններն արդարացված չեն համարում, հակառակը, նրանք համարում են, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը նրան ավ ... Շարունակություն »
Просмотров: 624 | Добавил: Voskanapat | Дата: 02.04.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ