Օրացույց |
---|
« Апрель 2010 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Апрель » 06
Այսօր Բաղդադում կատարված մի շարք ահաբեկությունների հետևանքով առնվազն 34 մարդ Է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են: Այս ճշտված տվյալները հայտնել են քաղաքի ոստիկանության և հիվանդնոցների ներկայացուցիչները: Վեց պայթյուն Է որոտացել Բաղդադի բնակելի շենքերի մոտ և նրա արվարձաններում: Չորս շենք ամբողջովին ավերվել Է: Ալաուիի շրջանում մահապարտն իրեն պայթեցրել Է Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանատան մերձակա ռեստորանում:
Ներկայում փրկարարները փորձում են դուրս բերել փլված շենքերի ավերակների տակ ողջ մնացածներին: Նրանք չեն բացառում, որ զոհվածների թիվը կարող Է զգալիորեն աճել: Այսօրվա ահաբեկչական գրոհները կատարվել են այն բանից երկու օր անց, երբ Իրաքի մայրաքաղաքում Գերմանիայի, Եգիպտոսի և Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ իրականացված պայթյունները 42 մարդու կյանք խլեցին, 220-ն Էլ վիրավորվեց:
Просмотров:
592
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
|
Մարտի 29-ին մոսկովյան մետրոյի «Լուբյանկա» կայարանում պայթյունն իրականացրել Է բնիկ դաղստանցի Մարիամ Շարիպովան՝ ծնված 1982 թվականին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի համերկրային օպերատիվ շտաբում: «Ըստ առկա տվյալների՝ նա եղել Է Դաղստանի տարածքում գործող հրոսակախմբի պարագլուխ Մահոմեդալի Վագոպովի կինը»,- ճշտել են օպերատիվ շտաբում:
Օպերատիվ շտաբում ընդգծել են, որ «ՌԴ-ի Անվտանգության համերկրային ծառայությունը Ռուսաստանի ներքգործնախարարության հետ համատեղ իրականացրել Է համալիր օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ ստացվել են տեղեկություններ և իրեղեն ապացույցներ, որոնք թույլ են տալիս միանշանակ եզրակացութան հանգել, որ մարտի 29-ին մետրոյի «Լուբյանկա» կայարանում ինքնապայթեցում կատարած ահաբեկչուհին հենց Մարիամ Շարիպովան Է»:
Просмотров:
578
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
|
Հունաստանը համաձայն Է, որ Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիան ստանա «Հյուսիսային Մակեդոնիա» անվանումը: Այդ մասին, հայտարարել Է Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դիմիտրիս Դրուցասը: Հունաստանը հայտարարել Էր, որ կարգելափակի հարևան երկրի անդամակցումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին «Մակեդոնիա» անվան հարցը լուծված չլինելու պատճառով: Համանման անվամբ մարզ գոյություն ունի Հունաստանում, և Աթենքը հարևաններից պահանջում Է իրենց երկրի «Մակեդոնիա» անվանն ավելացնել որոշիչ, որը կբացառի Հունաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների հնարավորությունը:
«Մեր դիրքորոշումը պարզ Է. աշխարհագրական սահմանմամբ և գործածության բոլոր դեպքերի համար® «Հյուսիսային Մակեդոնիա» անվանումը տեղավորվում Է այն որոշումների շրջանակներում, որոնք ես նկարագրում եմ»,- ասել Է հույն բարձրաստիճան դիվանագետն իր մամլո ծառայության տարածած հարցազրույցում: «Եթե (Հարավսլավիայի նախկին հանրապետության վարչապե
...
Շարունակություն »
Просмотров:
617
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
|
Իրաքյան զորքերը «Ալ Ղաիդա»-ի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողություն են սկսել Բաակուբայում՝ Բաղդադից 60 կիլոմետր հյուսիս ընկած Դիյալայի նահանգի վարչական կենտրոնում: Հարձակումն սկսելու որոշումն ընդունվել Է նահանգում իրականացված մի շարք պայթյուններից հետո, որոնք անցած շաբաթ ավելի քան 50 մարդու կյանք խլեցին: Հետախուզական ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ հենց Բաակուբայում և նրա մերձակայքում են թաքնվում ահաբեկչական գրոհների կազմակերպիչներն ու կատարողները:
Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում են 17 հազար զինծառայողներ և 22 հազար ոստիկաններ: Քաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներում կազմակերպվել են հսկիչ անցակետեր, ստուգվում են առանց բացառության բոլոր փոխադրամիջոցները: Մանրակրկիտ ստուգման են ենթարկվում նաև Բաակուբայի բոլոր կասկածահարույց շենքերը:
Просмотров:
611
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
|
ԱՄՆ-ը պարտավորվում Է միջուկային զենք չկիրառել նույնիսկ միջուկային զենք չունեցող պետությունների կողմից իր դեմ կենսաբանական գրոհի դեպքում, բայց չի երաշխավորում Հյուսիսային Կորեայի և Իրանի անվտանգությունը: Այդ մասին, , հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի երեկոյան ամերիկյան New York Times թերթում հրապարակված հարցազրույցում: Այսօր կհրապարակվի ԱՄՆ-ի միջուկային ռազմավարությունը: Դրա Էությունը մինչև հիմա հայտնի Էր սոսկ ամենաընդհանուր գծերով, սակայն պետության ղեկավարը հրատարակությունում հարապարակված հարցազրույցում թեթևակի բարձրացրել Է գաղտնիքի քողը:
Օբաման վերստին հավաստել Է, որ նոր ռազմավարությունը ենթադրում Է միջուկային սպառազինությունների ծավալների և ազգային անվտանգության ռազմավարությունում դրանց դերի նվազեցում: Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս հայտարարել Է պաշտպանական քաղաքականությունում միջուկային սպառազինությունների դերը նվազագույնի հասցնելու անհրաժ
...
Շարունակություն »
Просмотров:
618
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
|
Forbes հանդեսը կազմել Է ԱՄՆ-ի ամենաբարձր սպառողական ակտիվությամբ քաղաքների վարկանիշը: Տևական տնտեսական անկման ֆոնի վրա ամենից շատ ծախսել են Տեխասի նահանգի մայրաքաղաքի՝ Օստինի բնակիչները: Այսպես, միջին հաշվով 2009 թվականին այս գերքաղաքի յուրաքանչյուր ընտանիքի ծախսերը կազմել են տարեկան 67 հազար դոլար:
Միջին ընտանեկան բյուջեի ծախսերում 15,5 հազար դոլար ծախսվել Է գնումների վրա, 14,3 հազարն՝ առողջապահության, առողջացման և կրթության վրա: Ի դեպ, Money հանդեսն ԱՄՆ-ում կյանքի համար ամենալավ քաղաքների՝ անցյալ տարվա վարկանիշում Տեխասի մայրաքաղաքը զետեղել Էր երրորդ տեղում: Արիզոնայի նահանգի Սքոտսդեյլ քաղաքի, որն զբաղեցնում Է վարկանիշի երկրորդ հորիզոնականը, յուրաքանչյուր տնային տնտեսության բաժին Է ընկնում միջին հաշվով 64,7 հազար դոլար:
Էկոնոմիկայի լոկոմոտիվը շարժող՝ սպառողական մեծ ծախսերով քաղաքների «եռյակում» Է հայտնվել նաև Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաք
...
Շարունակություն »
Просмотров:
700
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.04.2010
|
| |
|
|