Блог
Главная »
2010 » Март » 6 » Թուրքիան գոհ Է Ռուսաստանի հետ երկխոսությունից
20:55 Թուրքիան գոհ Է Ռուսաստանի հետ երկխոսությունից |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն Է հայտնել կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ համագործակցության կապակցությամբ:
«Մենք գոհ ենք Կովկասի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից: Վերջին ժամանակներս մենք սերտ շփումներ ու խորհրդակցություններ ունենք Ռուսաստանի հետ»,-ասել Է նախարարը: «Կովկասը ընդհանուր տարածաշրջան Է Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Մենք տրամադրված ենք Կովկասում ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ»,-նշել Է Դավութօղլուն: Նրա կարծիքով՝ երկու երկրների միջև համագործակցության մակարդակի դրսևորումն են՝ Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների վերջերս տեղի ունեցած փոխադարձ այցերը, ինչպես նաև առաջիկա մայիսին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Թուրքիա:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել Է, որ այսօր Մոսկվա են մեկնել իր երկու տեղակալները՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության հետ:
|
Просмотров: 609 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |