Блог
Главная »
2010 » Март » 25 » Քրդերենով ողջույնի գինը Թուրքիայում
21:02 Քրդերենով ողջույնի գինը Թուրքիայում |
Թուրքիայի խորհրդարանում 20 պատգավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անդամ, Բաթմանի ինքնակառավարման մարմնի գլխավոր խորհրդի նախագահ Սալիհ Աքթանը 2007 թ-ին տեղի ունեցած ընտրություններում ժողովրդին քրդերենով ողջունելու համար օրերս դատապարտվել է 3 հազար լիրա տուգանքի: Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» թերթը, քրդերենով ողջույնը «քարոզչություն» համարելու մեղադրանքով դատական հայցը քննելու արդյունքում Բաթմանի հաշտարար դատարանը, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, Ս.Աքթանին 6 ամսից մինչև 3 տարի ազատազրկման ենթարկելու փոխարեն, 3 հազար լիրա (մոտ 2000 դոլար) տուգանք է սահմանել:
«Ընտրական քարոզարշավի ժամանակ ավտոբուսով անցնելիս ժողովրդին քրդերենով «ողջույն» խոսքս ինձ վրա 3000 լիրա արժեցավ», -լրագրողներին ասել է Բաթմանի ինքնակառավարման խորհրդի նախագահը: Նա հավելել է, որ Թուրքիայում խտրական վերաբերմունք է իրագործվում քրդամետ ԽԺԿ նկատմամբ և բերել բազմաթիվ օրինակներ, երբ այլ կուսակցությունների ներկայացուցիչները նման դեպքերում չեն դատապարտվել:
|
Просмотров: 594 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |