Блог
Главная »
2009 » Декабрь » 29 » Քուրդ ժողովուրդը բողոքի ալիք է բարձրացնում
17:21 Քուրդ ժողովուրդը բողոքի ալիք է բարձրացնում |
Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայում շարունակվում են ծայրահեղական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ կասկածվող անձանց ձերբակալությունները:
Ձերբակալություններ են կատարվել Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Դիյարբեքիրում, Սիիրտում, Հաքյարում, Թունջելում, Բաթմանում, Շանլըուրֆայում, Շիրնակում և Վանում: Ձերբակալվածների մեջ են Բաթմանի քաղաքագլուխը, շրջանային և գավառային վարչակարգերի ղեկավարները:
Ազատության և ժողորդավարության կուսակցության նախագահ Դեմիր Չելիկը տարածել է հայտարարությաուն, որում ոչ պատահական է համարել այն փաստը, որ ձերբակալությունները կատարվել են անմիջապես այն բանից հետո, երբ արևելյան Թուրքիայի բազմաթիվ քաղաքապետեր դատարանի կողմից արգելված քրդական ժողորդավարական հանրության կուսակցությունից տեղափոխվեցին ԱԺԿ: Արգելված կուսակցության ակտիվիստների միակ մեղքը, ըստ Չելիկի, եղել է այն, որ նրանք ձգտում էին հանրությանը և քաղաքական գործիչներին հասցնել քուրդ ժողովրդի ակնկալությունները:
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում սկսվել են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնց ընթացքում արձանագրվել են ոստիկանական ուժերի հետ բազմաթիվ ընդհարումների դեպքեր: Կատարվում են անկարգությունների կազմակերպիչների և ակտիվիստների ձերբակալություններ:
|
Просмотров: 642 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |