Հայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու համար, այս տարվա վերջին տվյալներով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն է դիմել 67 անձ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, նրանք բոլորն էլ Իրաքից են, հիմնականում` ազգությամբ հայեր:
Դիմողներին տրվում է կացության ժամանակավոր վկայական՝ երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում է եւ ընդունվում է որոշում ժամանակավոր ապաստանի իրավունք տալու մասին: 33 մարդու արդեն տրվել է իրավունք, իսկ մնացածների գործերն ընթացքի մեջ են: