Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայում շարունակվում են ծայրահեղական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ կասկածվող անձանց ձերբակալությունները:
Ձերբակալություններ են կատարվել Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Դիյարբեքիրում, Սիիրտում, Հաքյարում, Թունջելում, Բաթմանում, Շանլըուրֆայում, Շիրնակում և Վանում: Ձերբակալվածների մեջ են Բաթմանի քաղաքագլուխը, շրջանային և գավառային վարչակարգերի ղեկավարները:
Ազատության և ժողորդավարության կուսակցության նախագահ Դեմիր Չելիկը տարածել է հայտարարությաուն, որում ոչ պատահական է համարել այն փաստը, որ ձերբակալությունները կատարվել են անմիջապես այն բանից հետո, երբ արևելյան Թուրքիայի բազմաթիվ քաղաքապետեր դատարանի կողմից արգելված քրդական ժողորդավարական հանրության կուսակցությունից տեղափոխվեցին ԱԺԿ: Արգելված կուսակցության ակտիվիստների միակ մեղքը, ըստ Չելիկի, եղել է այն, որ նրանք ձգտում էին հանրութ
...
Շարունակություն »
Просмотров:
638
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.12.2009
|
|
Անցած երկուշաբթի, նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորությամբ, կայացել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը տևել է չորս ու կես ժամ:
Առանձին հարցերի քննարկմանը մասնակցել է նաև պետնախարար, ԵՄ հետ բանակցող պատվիրակության ղեկավար Էգմեն Բաղիշը:
Նիստից հետո հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ ասված է. «Խորհրդակցության ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է երկրի միասնականության և հանդարտության համար սպառնալիք համարվող ահաբեկչության դեմ պայքարի վճռականության վրա, ինչպես նաև հույս է հայտնվել, որ երկրի քաղաքացիները, ժողովրդավարական ու իրավական սկզբունքների շրջանակներում, կդրսևորեն առողջ բանականություն և կխուսափեն եղբայրական կապերը վտանգող գործողություններից»:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև Իրաքի հնարավոր ընտրությունների գործընթացը, Իրաքի հետ հարաբերությունները և եռակողմ մեխանիզմի աշխատանքը:
...
Շարունակություն »
Просмотров:
741
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.12.2009
|
| |