Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Декабрь » 30 » Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
12:39
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հարգելի մարտական ընկերներ, սիրելի հայրենակիցներ
Ավարտին է մոտենում 2009 թվականը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս զինված ուժերի պատրաստությունը հագեցած է եղել տարաբնույթ միջոցառումներով եւ ծրագրերով, եւ կարող ենք փաստել, որ այն մեզ համար եղել է աճի ու ձեռքբերումների տարի: 2009թ. ՀՀ զինված ուժերը առաջնորդվել են «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը՝ նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով: Պաշտպանական բարեփոխումներն ուղղված են եղել նրան, որ մեր զինված ուժերը համապատասխանեն ժամանակակից պահանջներին եւ ի զորու լինեն ստեղծելու մի այնպիսի պաշտպանական համակարգ, որ կարող է արձագանքել ցանկացած ճգնաժամային պայմանների: Զինված ուժերում իրականացված կառուցվածքային փոփոխությունները հստակեցրին նախարարության եւ ԳՇ գործառույթները, ինչը հնարավորություն տվեց ավելի ամուր հիմքի վրա դնել պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացների իրականացման շրջանակներում ժամանակակից ռազմավարական պլանավորումը:
 
Իհարկե, զինված ուժերի ամենակարեւոր խնդիրը ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացումն է: Ուստի, կարող եմ ասել, որ ուսումնական գործընթացը ամենակարեւոր ուղղությունն է, որտեղ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել ղեկավարման համակարգի եւ ղեկավարման օրգանների պատրաստությանը: Անցկացված օպերատիվ-մարտավարական, մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժությունները, շտաբային մարզումները, հրամանատարական պատրաստության պարապմունքները ցույց են տվել, որ ավելացել են մեր հրամանատարների եւ պետերի թե տեսական եւ թե գործնական գիտելիքները. նրանք այսօր ավելի հմտորեն են իրականացնում ժամանակակից համազորային մարտի թե կազմակերպման, թե նախապատրաստման, թե ղեկավարման ամբողջ գործընթացը:

Լուրջ ուշադրություն ենք դարձրել մեր զինծառայողների անհատական պատրաստությանը, որովհետեւ յուրաքանչյուր անհատի մարտական վարպետության, գիտելիքների, հմտությունների, ունակությունների շնորհիվ է, որ ներդաշնակվում են ստորաբաժանումները, զորամասերը, զորամիավորումները եւ դառնում մարտունակ ու կարող են հենց առաջին գծում իրականացնել մեր այսօրվա մարտական խնդիրները: Դա մարտական հերթապահությունն է. առաջին գծում մեր սահմանների պաշտպանությամբ իրականացրել ենք մեր ժողովրդի խաղաղ անդորրը ապահովելու խնդիրը: Կարելի է ասել, որ եւս մեկ խաղաղ տարի մենք անցկացրինք համերաշխության եւ միասնության պայմաններում: Լուրջ ուշադրություն է դարձվել մեր ԶՈՒ համալրման համակարգի կատարելագործմանը: Բարելավվել են զորակոչի անցկացման պայմանները, ավելի մեծ ուշադրություն է դարձվել բանակն այսօրվա պահանջներին համապատասխան, բարձր ունակություններ ունեցող սպայական կադրերով համալրելուն, արդեն իսկ ընթացք է ստացել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրումը զինված ուժերում: Առավել մեծ ուշադրություն ենք դարձրել նյութատեխնիկական ապահովման խնդիրներին: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի թե հագեցմամբ, համալրմամբ, թե արդիականացմամբ մենք այսօր ապահովում ենք մեր ԶՈՒ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համապատասխանությունը ժամանակակից պահանջներին եւ դրանով իսկ անում ամեն ինչ, որ հետ չմնանք աշխարհի առաջատար բանակներից:

Սոցիալ-տնտեսական խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են եղել: Այս տարվա ընթացքում շուրջ 400 զինծառայող բնակարանամուտ է տոնել, շուրջ 400 զոհվածի, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների ընտանիքներ ստացել են փոխհատուցումներ, կամ բարելավվել են նրանց պայմանները: Այդպես էլ պետք է շարունակվի, որովհետեւ հանրապետության ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում մեր զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական խնդիրներին: Ամենակարեւոր ուղղություններից մեկը հասարակության հետ կապերի ընդլայնումն է: Կարծում եմ, որ բանակն այսօր, հաշվի առնելով, իհարկե, գաղտնիության պահանջները, բաց պետք է լինի մեր ժողովրդի առջեւ: Եվ մենք ձգտել ենք ամրապնդել կապը դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, դրանով իսկ ամրացնել ԶՈՒ նկատմամբ մեր ժողովրդի, մեր հայրենակիցների վստահությունը, քանզի յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը: 2010 թվականը ավելի հետեւողական եւ ավելի նվիրական աշխատանքների տարի պետք է լինի: Իհարկե մենք առաջնորդվելու ենք նույն կարգախոսով, բայց շեշտելով, որ զինված ուժերում հայտարարել ենք գիտելիքի տարի եւ գտնում ենք, որ յուրաքանչյուր անհատի տեսական գիտելիքները, վերածվելով հմտությունների եւ ունակությունների, պետք է բարձրացնեն մեր զինված ուժերի մարտունակությունը:

Սիրելի հայրենակիցներ, նախ շնորհավորական խոսքս ուզում եմ հղել մեր մարտական ընկերներին, բոլոր զոհված, անհայտ կորած, նաեւ հաշմանդամների ընտանիքներին եւ հարազատներին. մենք մեր մարտական ընկերների կիսատ թողած գործը շարունակելու ենք եւ հասցնելու ենք մինչեւ վերջ: Խոսքս ուզում եմ ուղղել ողջ հայ ժողովրդին. բանակն իր առջեւ դրված խնդիրն իրականացնելու է, եւ մենք ապահովելու ենք, որ 2010 թվականը լինի խաղաղության տարի: Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին. ապագան նրանց ձեռքերում է, նրանց միայն ու միայն համարձակ արարումներով մենք կարող ենք մեր զինված ուժերը պահել մարտունակ վիճակում եւ ապահովել մեր հայրենիքի առաջընթացը:
Սիրելի ծառայակիցներ` գեներալներ, սպաներ, պայմանագրային զինծառայողներ, ենթասպաներ, զինվորներ, ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորը եւ ցանկանալ առաջին հերթին հաջողություն եւ երջանկություն, ջերմություն ձեր բոլորի ընտանիքներին եւ ուզում եմ, որ դուք առաջին հերթին հենց ձեր ընտանիքներում լինեք երջանիկ, ինչն էլ կհաղորդվի նաեւ մեր զինված ուժերին` շարունակական հաջողություններ ապահովելով:
 
Կարծում եմ, որ Ամանորի այս օրերին եւ, հատկապես, Նոր Տարվա գիշերը յուրաքանչյուր մեր հայրենակից, բաժակ բարձրացնելով, առաջին հերթին պետք է հիշի հայրենիքի սահմանում կանգնած զինծառայողին, որի ծառայության շնորհիվ մենք կարողացել, կարողանում ենք եւ միշտ կարողանալու ենք ապահովել մեր հայրենակիցների խաղաղ արարումը:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, եւ թող 2010 թվականը լինի խաղաղության, հաջողությունների եւ համաժողովրդական ձեռքբերումների տարի:
ՊՆ լրատվության վարչություն
Просмотров: 651 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ