Блог
Главная »
2009 » Декабрь » 27 » Ուսանողական ծեծկռտուք հանուն քրդերի
14:30 Ուսանողական ծեծկռտուք հանուն քրդերի |
Բաքվի պետական համալսարանում բախում է տեղի ունեցել Թուրքիայից եկած ուսանողների եւ տեղի ադրբեջանցի ուսանողների միջեւ։ Թուրքական Cafesiyaset կայքէջի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է, երբ Թուրքիայից եկած ուսանողները իրենց հագուստներին ամրացրել էին «Վարդ» նշանը, որը Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության խորհրդանիշն էր։
Բաքվի պետական համալսարանում այս կապակցությամբ սկզբում տեղի է ունեցել ուսանողների միջեւ վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դասախոսներին իրենց բողոքը հայտնած ադրբեջանցի ուսանողները զարմացել են դասախոսների պահվածքից եւս։ Քանի որ մի շարք դասախոսներ աջակցություն են հայտնել Թուրքիայում փակված քրդական կուսակցության կողմնակից ուսանողներին։
Ի դեպ, մեկ այլ միջադեպ էլ Ադրբեջանի խորհրդարանում է տեղի ունեցել։ Պատգամավոր Ջեմիլ Հասանլըն կոչ է արել պաշտոնապես ճանաչել քրդական PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ PKK-ն ակտիվ համագործակցում է հայկական «ահաբեկչական» կազմակերպությունների հետ։
Սակայն Ադրբեջանի խորհրդարանի նախագահը դեմ է հանդես եկել այս առաջարկին։
|
Просмотров: 651 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |