Блог
Главная »
2010 » Март » 30 » Օտարերկրացիներն Ադրբեջանի բանակում
11:02 Օտարերկրացիներն Ադրբեջանի բանակում |
Ադրբեջանի բանակում երիտասարդներ են ծառայում, որոնց Պետական միգրացիոն ծառայությունը օտարերկրացի է համարում, իսկ Պաշտպանության նախարարությունը զինծառայության է տանում: Ըստ ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ի, այն դեպքում, երբ Վրաստանի Դմանիսի շրջանի Դաղ-Արխլը գյուղի բնակիչ Ասիմ Սուլեյմանովին Պետական միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիություն տալ` հենվելով ադրբեջանական «օրենսդրությանը», Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայության է տարել նրան:Նույնը կատարվել է նաև պարտադիր զինվորական ծառայութուն անցած նույնպես Դմանիսիի շրջանից եկած 1990 թ-ին ծնված Ջալալ Իսաևի հետ:
Նա նույնպես, Ադրբեջանի քաղաքացիություն չունենալով, պարտադիր զինվորական ծառայություն է անցել ադրբեջանական բանակում: Հատկանշական է, որ հիշյալ երիտասարդների ծնողներին ադրբեջանական քաղաքացիություն միգրացիոն ծառայությունը տվել է, իսկ Վրաստանում ծնված նրանց զավակներին՝ ոչ: «Ադրբեջանի Հանրապետությունում զինակոչի մասին օրենքի» 2-րդ հոդվածի համաձայն, այդ երկրի զինված ուժերի շարքերում պարտադիր ժամկետային զինծառայություն պետք է անցնեն միայն Ադրբեջանի՝ 18 տարին լրացած և առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիները:
|
Просмотров: 591 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |