Блог
Главная »
2009 » Декабрь » 21 » ՄԱԿ-ը բանաձև է ընդունել ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ
11:55 ՄԱԿ-ը բանաձև է ընդունել ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ |
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանում՝ դեկտեմբերի 18-ին, առանց քվեարկության ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձևը:
Բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ` այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը: Հետաքրքրական է վերջինիս համահեղինակների ցանկում հայտնվելը: Առհասարակ, Ադրբեջանը վերջին շրջանում, միջազգային տարբեր համաժողովներում անհաջող փորձեր է կատարում յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ այս անգամ, ՄԱԿ-ում, փորձելով ցույց տալ թե իբր ազգերի ինքնորոշման թեման չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դարձել է ազգերի ինքնորոշման ջատագովը, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը, ի դեմս զարգացող երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և մյուսների, քաջատեղյակ է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմքում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը:
ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձևը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը և կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը։ Այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում և համարվում է միջազգային ողջ համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը:
Այս տարի ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեում վերը նշված բանաձևի ընդունմանը նախորդել էին սովորականից ավելի թեժ բնույթի քննարկումներ, որոնց մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Հայտնում է Նյուս.ամ-ը
|
Просмотров: 663 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |