Блог
Главная »
2009 » Декабрь » 15 » ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը ձախողել է դիտարկումը
15:06 ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը ձախողել է դիտարկումը |
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները` դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը:
Կրակոցն արձանագրել են դիտարկման խմբի անդամներ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ և Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/, որոնք որոշել են անվտանգության նկատառումներով դադարեցնել դիտարկումը: Աղբյուր` «Պանորամա ամ»
|
Просмотров: 698 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |