«Դրանից հետո հնարավոր կլինի մասնակցել բանակցություններին և քննարկել փոխզիջումնրի հարցը, իսկ վերջին խոսքը կպատկանի Արցախի ժողովրդին»,- նշել է Հարությունյանը:
Ըստ նրա, թեպետ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես չի մասնակցում ղարաբաղյան հարցի բանակցություններին, սակայն պարբերաբար դրանց մասին տեղեկացվում է: Ցանկացած պայման, որը չի բավարարի Արցախի ժողովրդին, հնարավոր չի լինի իրականացնել:
Պատասխանելով 2010 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության մասնակցության վերաբերյալ հարցին՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը նշել է, որ կուսակցությունն ունի ծրագիր, որով և կառաջնորդվի առաջիկա ընտրություններին։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: