Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 8
Հյուրեր: 8
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 25 » Իլհամ Ալիևի գանգատը
19:53
Իլհամ Ալիևի գանգատը
Դուբայում Ալիևների ընտանիքի ունեցած ունեցվածքի մասին «Washington Post» թերթի հրապարակումը շատ է անհանգստացրել Ադրբեջանի նախագահին: Իլհամ Ալիևը, նույնիսկ Նովրուզ տոնի հետ կապված ելույթում է գանգատվել ադրբեջանական ժողովրդին՝ «երկրի ներքին գործերին միջամտող օտարերկրյա շրջանակներից»:

Ըստ «Ազադլըգ»-ի, նա ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունը օտարերկրյա ճնշումների է ենթարկվում անկախ քաղաքականություն տանելու համար», և որ «իրենք տեղի չեն տալու այդ ճնշումներին»: Ի.Ալիևը նոր խոստումներ է տվել՝ Ղարաբաղի ճակատագրի հետ կապված «ժողովրդի անհանգստությունը փարատելու համար» և հայտարարել, որ «հզոր տնտեսություն, շատ փող ունեն և չունեն որևէ մեկի օգնության կարիքը»:

Ի.Ալիևի այդ հերթական ճամարտակությունները խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: «Ադրբեջանի իշխանության նկատմամբ իսկապես ճնշումներ կան Եվրոպայի Խորհրդից, ԱՄՆ պետքարտուղարությունից, նույնիսկ՝ ՄԱԿ-ից, որոնք անհանգստացած են Ադրբեջանում մարդու իրավունքների և դեմոկրատիայի վիճակից, կոռուպցիայի և անօրինականությունների ընդարձակումից: Միջնադարին հարիր իր ռեպրեսիվ քաղաքականությամբ Ադրբեջանի կառավարությունը բավականին հեռացրել է երկիրը՝ քաղաքակիրթ աշխարհից: Նրանք դա անում են, որպեսզի Ադրբեջանը ոչ թե հրաժարվի իր որևէ ազգային շահից, այլ՝ առաջարկում են, որ վերջապես կառավարությունն իր քաղաքացիներին մոտենա որպես նորմալ մարդկանց:
 
Ի.Ալիևն ասում է, որ այսուհետև ևս չի լսելու նման խորհուրդները, որովհետև անկախ են: Անկախ երկրի անկախ նախագահը չի համարձակվում բանտերից ազատ արձակել իր վարած քաղաքականության արդյունքում խաղաղ ցույցերը դաժանաբար ճնշելու, ընտրությունների արդյունքները կեղծելու, կոռուպցիայի գծով առաջնորդ երկրի վերածվելու համար իշխանությունը քննադատած մի քանի լրագրողների` վախենալով, որ կեղծ մեղադրանքներով բանտ նետված Էյնուլլա Ֆաթուլլաևը, Էմին Միլլին, Ադնան Հաջիզադեն, Ռուսլան Բեշիրլին և այլ քաղբանտարկյալները, ազատ արձակվելու դեպքում, կարող են խարխլել Ադրբեջանի անկախությունը: Կառավարության հիմնական գերակայությունը ոչ թե ժողովրդի շահերն են, այլ՝ աթոռները պաշտպանել, պահելը: Միթե տնտեսապես ինքնաբավ և շատ փող ունեցող երկրում 700 հազար աղքատներ և սովյալներ կարող են լինել, ովքեր սպասում են ՄԱԿ-ի ողորմությանը: Իհարկե, Ի.Ալիևն ու նրա մոտ շրջապատը ներկայում շատ հարուստ են, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ», -ասել է Ա.Քերիմլին:

Ադրբեջանի ժողճակատի առաջնորդը հավելել է նաև, որ քաղաքացիներին նման ծանր խնդիրների մեջ խրած երկրի նախագահը աշխարհին մարտահրավեր նետելու, երկիրը մեկուսացնելու և ավելի աղքատության տանելու փոխարեն, լավ կլիներ մտածեր, թե ինչպես մարդկանց դուրս բերի այդ ողորմելի վիճակից և օգտվել կարողանա` առաջադեմ աշխարհի հնարավորություններից:
Просмотров: 549 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ