Блог
Главная »
2010 » Апрель » 6 » Հունաստանը Մակեդոնիայի հարցում
16:28 Հունաստանը Մակեդոնիայի հարցում |
Հունաստանը համաձայն Է, որ Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիան ստանա «Հյուսիսային Մակեդոնիա» անվանումը: Այդ մասին, հայտարարել Է Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դիմիտրիս Դրուցասը: Հունաստանը հայտարարել Էր, որ կարգելափակի հարևան երկրի անդամակցումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին «Մակեդոնիա» անվան հարցը լուծված չլինելու պատճառով: Համանման անվամբ մարզ գոյություն ունի Հունաստանում, և Աթենքը հարևաններից պահանջում Է իրենց երկրի «Մակեդոնիա» անվանն ավելացնել որոշիչ, որը կբացառի Հունաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների հնարավորությունը:
«Մեր դիրքորոշումը պարզ Է. աշխարհագրական սահմանմամբ և գործածության բոլոր դեպքերի համար® «Հյուսիսային Մակեդոնիա» անվանումը տեղավորվում Է այն որոշումների շրջանակներում, որոնք ես նկարագրում եմ»,- ասել Է հույն բարձրաստիճան դիվանագետն իր մամլո ծառայության տարածած հարցազրույցում: «Եթե (Հարավսլավիայի նախկին հանրապետության վարչապետ Նիկոլա) Գրուևսկին մերժում Է դա, թող ինքը բացատրի իր ժողովրդին, թե ինչու Է նրան զրկում եվրոպական հեռանկարից»,- հավելել Է Դրուցասը: «Մենք հուսով ենք հասնելու փոխընդունելի համաձայնության»,- եզրափակել Է Դրուցասը:
«Մակեդոնիա» անվան շուրջը վեճը շարունակվում Է արդեն 19 տարի: ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցությունները 2008 թվականին փաստորեն ընդհատվեցին այն բանից հետո, երբ Հունաստանն արգելափակեց Հարավսլավիայի նախկին հանրապետության անդամակցումը ՆԱՏՕ-ին:
|
Просмотров: 618 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |