Блог
Главная »
2010 » Март » 2 » Հովարդ Բերմանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
21:04 Հովարդ Բերմանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին |
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ամերիկաթուրքական բաեկամական խմբի անդամ Հովարդ Բերմանը հայտարարել է, որ կողմ է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բերմանն ասել է, որ պետք է կողմ քվեարկի Ցեղասպանության փաստի ճանաչմանը, որի մասին օրինագծի քվերակությունը մարտի 4-ին տեղի կունենա Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Դրա հետ միասին նա հերքում է այսօրվա Թուրքիայի մեղքը` հարյուրամյա իրադարձությունների համար և գտնում է, որ Ցեղասպանության ճանաչումը կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Կոնգրեսականի խոսքերով, «Թուրքիան պետք է կարողանա ըմբռնել և առերեսվել սեփական պատմությանը»: Որպես սեփական անցյալի նկատմամբ հարաբերվելու լիովին համապատասխան օրինակ` նա բերել է Երկրորդ համաշխարհային պատերազմում պաշտոնական Բեռլինի և գերմանացի ժողովրդի կողմից Հոլոքոստի համար մեղքի ճանաչումը, երբ ինքը` Բերմանը քիչ էր մնում դառնար ֆաշիստների զոհը:
|
Просмотров: 628 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |