Блог
Главная »
2010 » Март » 2 » Ֆ.Փալոունի կոչը ադրբեջանացիներին և թուրքերին
21:00 Ֆ.Փալոունի կոչը ադրբեջանացիներին և թուրքերին |
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունն այսօր հիշեցրել է այն պատմական անարդարությունների մասին, որոնց բախվել են հայերն իրենց պատմության ընթացքում: «Մենք միանում ենք հայ ժողովրդին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր հիշում են այս վայրագություները և կոչ ենք անում ադրբեջանացիներին և թուրքերին դադարեցնել շրջափակումը, հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշումը և աշխատել միասին` տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ»-ասել է Ֆ.Փալոունը` Սումգայիթյան եղեռնագործության տարելիցի կապակցությամբ այսօր տարածած հայտարարության մեջ:
Ըստ նրա` ժամանակն է, որ ԱՄՆ-ն անի հնարավոր ամեն ինչ և օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունն` աշխարհին հայտարարելով, որ էթնիկ հողի վրա իրականացված ցեղասպանութունները, ինքնիշխան պետությունների ապօրինի շրջափակումը ու հայ ժողովրդի մշտական հետապնդումներն այլևս չեն հանդուրժվելու:
|
Просмотров: 670 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |