Блог
Главная »
2009 » Декабрь » 18 » Եվրախորհրդարանը «Ադրբեջանում խոսքի ազատության» մասին
18:21 Եվրախորհրդարանը «Ադրբեջանում խոսքի ազատության» մասին |
Եվրախորհրդարանը «Ադրբեջանում խոսքի ազատության» մասին բանաձև է ընդունել, որում խիստ քննադատական գնահատական է տվել երկրում խոսքի ազատությանը։
Ինչպես ասվում է բանաձևում, «Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատանքի համար մթնոլորտը վերջին տարիներին վատթարացել է, ժամանակավորապես փակվել են անկախ հեռուստառադիոընկերությունները, գրասենյակներից հեռացրել են առաջատար թերթերի խմբագրություններին, բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել ԶԼՄ-ների դեմ, ինչպես նաև հարձակումներ են կատարվել լրագրողների վրա»։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։
Բացի այդ, 2008թ. դեկտեմբերին արգելվել էր BBC, «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը։
Բանաձևում նշվում է նաև «քաղաքական դրդապատճառներով» բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի ձերբակալության և «անարդար դատական որոշման» հիման վրա կալանավորելու մասին։ Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր լրագրողներին և բլոգերներին։
Եվրախորհրդարանը «Ադրբեջանի իշխանություններին հորդորում է թույլատրել BBC, «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումը», ինչպես նաև կատարել «Եվրոպական հարևանության քաղաքականություն» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Թերթ ամ
|
Просмотров: 705 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |