Блог
Главная »
2010 » Апрель » 3 » Երկաթուղային աղետ Վրաստանում
12:45 Երկաթուղային աղետ Վրաստանում |
Լույս ուրբաթ օրվա գիշերը Թբիլիսիի Իսան Սամգորի շրջանում շրջվել են դիզելային վառելիքով երեք երկաթուղային ցիստեռններ, որոնք պատկանում Էին Ադրբեջանին: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է «Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը: «Ցիստեռնները շրջվել են գիշերվա ժամը երեքին Իսան Սամգորի շրջանում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Դեռ ավելին, երթևեկությունը չի ընդհատվել, քանի որ շարժակազմը գտնվում Էր ոչ հիմնական երկաթուղու վրա»,- հաղորդել Է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Անհապաղ պատահարի վայր են ժամանել Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության, իրավապահ մարմինների և երկաթուղու դեպարտամենտի ներկայացուցիչները: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի հնարավոր բռնկումից խուսափելու համար: Միջադեպի հետևանքով, ենթադրաբար, դուրս Է հոսել մի քանի տոննա վառելիք: Միջադեպի պատճառները պարզվում են:
|
Просмотров: 683 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |