Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, երկրի պետական պաշտոնյաների, քաղաքական և հանրային նշանավոր գործիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՌԴ Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության արտահերթ, վերակառուցողական համագումարը, որով ընկերությունը վերանվանվեց ДОСААФ և փոխեց իր կարգավիճակը:
Համաձայն ՌԴ Կառավարության 2009թ. նոյեմբերի 28-ի որոշման, Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն հասարակական կազմակերպությունը վերափոխվում է պետական-հասարակական կազմակերպության, ֆինանսավորվելու է պետական բյուջեից և կատարելու պետության կողմից առաջադրված խնդիրները, կապված քաղաքացիների ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական մասնագիտությունների ուսուցման, տեխնիկական մարզաձևերի զարգացման, պահեստազորի պատրաստության հարցերի հետ: Վերոհիշյալից բացի, ԴՈՍԱԱՖ-ի ուժերը ներգրավվելու են արտակարգ աղետների հետ կապված փրկարարական աշխատանքներին:
Համագումարը հաստատեց կազմակերպության նոր կանոնադրությունը և նախագահ ընտրեց Սերգեյ Մաևին:
Ըստ ձեռք բերված տեղեկատվության ԱՊՀ երկրների Պաշտպանական մարզատեխնիկական ընկերությունների միջազգային միավորումը սկսել է գործընթաց` անդմակցող երկրներում նմանատիպ վերափոխումներ իրականացնելու նպատակով: Աղբյուրը` http://www.arm-voskanapat.do.am/
|