Блог
Главная »
2010 » Март » 25 » Բահրեյնցի նախարարի թմրաբիզնեսն Ադրբեջանում
19:55 Բահրեյնցի նախարարի թմրաբիզնեսն Ադրբեջանում |
Թմրանյութերի հետ կապված աշխարհի տարբեր կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանի անունը հոլովելը նորություն չէ: Այդ երկրի անունը հաճախակիորեն հնչում է կամ թմրանյութերի տարանցման կամ դրանց շրջանառության մեջ: Դրա վառ ապացույցը ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն է, որտեղ ուղղակիորեն նշվում է, որ Ադրբեջանը վերածվել է Միջին Ասիայից, Աֆղանստանից և Իրանից թմրանյութերի` Եվրոպա և Ռուսաստան տարանցման երկրի:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ մարտի 24-ին Ռուսաստանի ազդեցիկ «Mgnews.ru» տեղեկատվական վերլուծական կայքը հետաքրքիր հոդված է հրապարակել, որում խոսվում է Բահրեյնի պետնախարար Մանսուր բին Ռաջաբի կողմից 35 մլն դոլար կեղտոտ փողեր «լվանալու» մասին: Հղում կատարելով Արաբական Միացյալ Էմիրայությունների «Gulfnews» գործակալությանը, ռուսաստանյան կայքը հայտնել է, որ Մանսուր բին Ռաջաբը Բահրեյնի ռազմական օբյեկտների լուսանկարները փոխանցել է Իրանի հետախուզությանը: Հարցի հետաքրքիր կողմն այն է, որ ռազմական օբյեկտների մեջ եղել են նաև այդ երկրի տարածքում տեղակայված ԱՄՆ բազաների լուսանկարները:
Ըստ «Ազադլըգ»-ի, արաբական «Ալ Վալիդ» և «Ալ Վաթան» թերթերն էլ են հայտնել, որ «թմրանյութերից ստացած իր եկամուտներով, Մանսուրը գտնվել է, հատկապես, այդ բնագավառից Իրանի իսլամական կորպուսի ձեռք բերած եկամուտի կենտրոնում, և թմրանյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող մի վիթխարի ցանցի մեջ»: «Mgnews.ru»-ն գրել է, որ «Բահրեյնի պետնախարարը լվանում էր Կոլումբիայում, Ադրբեջանում և Արևելյան Չինաստանում Իրանի իսլամական կորպուսի վաճառած թմրանյութերից ստացված «կեղտոտ փողերը» և հետո դրանք ուղարկում Թեհրանում գտնվող իր բոսսերին»:
|
Просмотров: 579 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |