Блог
Главная »
2010 » Апрель » 2 » Աթենք-Անկարա երկխոսությունն աշխուժանում է
10:37 Աթենք-Անկարա երկխոսությունն աշխուժանում է |
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի միջև ժամանակ առաջ տեղի ունեցած նամակագրությունից հետո, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դիմիտրիս Դրուտսասը ապրիլի 8-ին կժամանի Անկարա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը, կողմերն Անկարայում կքննարկեն երկու երկրների միջև «ռազմավարական երկխոսության մեխանիզմ» ստեղծելու հարցը, որը հստակեցվել է նրա և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև Լոնդոնում և Կորդոբայում տեղի ունեցած վերջին հանդիպումների ժամանակ:
Ենթադրվում է, որ այցի շրջանակում կողմերը կքննարկեն Ստամբուլի Հեյբելի կղզում հունական վանական համալիրի վերաբացման և Արևմտյան Թրակիայում բնակվող թուրքական փոքրամասնության խնդիրները, ինչպես նաև Կիպրոսի թուրքական մասի դեմ տնտեսական արգելանքը վերացնելու դիմաց թուրքական նավահանգիստներն ու օդանավակայանները կիպրոսյան դրոշով նավերի և ինքնաթիռների համար բացելու հարցը: Ծրագրվում է, որ Թուրքիայի վարչապետ Թ. Էրդողանը մայիսին, իսկ Հունաստանի վարչապետ Գ.Պապանդրեուն` հուլիսին փոխադարձ այցեր կկատարեն Աթենք և Անկարա:
|
Просмотров: 567 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |