Блог
Главная »
2010 » Апрель » 6 » ԱՄՆ-ի ամենացոփ քաղաքները
16:23 ԱՄՆ-ի ամենացոփ քաղաքները |
Forbes հանդեսը կազմել Է ԱՄՆ-ի ամենաբարձր սպառողական ակտիվությամբ քաղաքների վարկանիշը: Տևական տնտեսական անկման ֆոնի վրա ամենից շատ ծախսել են Տեխասի նահանգի մայրաքաղաքի՝ Օստինի բնակիչները: Այսպես, միջին հաշվով 2009 թվականին այս գերքաղաքի յուրաքանչյուր ընտանիքի ծախսերը կազմել են տարեկան 67 հազար դոլար:
Միջին ընտանեկան բյուջեի ծախսերում 15,5 հազար դոլար ծախսվել Է գնումների վրա, 14,3 հազարն՝ առողջապահության, առողջացման և կրթության վրա: Ի դեպ, Money հանդեսն ԱՄՆ-ում կյանքի համար ամենալավ քաղաքների՝ անցյալ տարվա վարկանիշում Տեխասի մայրաքաղաքը զետեղել Էր երրորդ տեղում: Արիզոնայի նահանգի Սքոտսդեյլ քաղաքի, որն զբաղեցնում Է վարկանիշի երկրորդ հորիզոնականը, յուրաքանչյուր տնային տնտեսության բաժին Է ընկնում միջին հաշվով 64,7 հազար դոլար:
Էկոնոմիկայի լոկոմոտիվը շարժող՝ սպառողական մեծ ծախսերով քաղաքների «եռյակում» Է հայտնվել նաև Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքը՝ ընտանեկան բյուջեի տարեկան 59 հազար դոլար մակարդակով ծախսային մասով: Ամփոփելով «վատնիչ»-քաղաքների վարկանիշը՝ հանդեսը պարզաբանում Է, որ ծախսերի բերված մակարդակ ասելով նկատի են առնվում գլխավորապես ծախսերն ուտելիքի, խմիչքների, ռեստորանների, տրանսպորտի, զվարճանքների և ճանապարհորդությունների վրա:
Ուշագրավ Է, որ ԱՄՆ-ի գործարար մայրաքաղաք Նյու Յորքը և շոու-բիզնեսի մայրաքաղաք Լոս Անջելեսն սպառողական ծախսերի մակարդակով չեն ընկել նույնիսկ թոփ-25-յակն այն պատճառով, որ դրանց բնակիչների միջոցների մեծ մասը ծախսվում Է բնակարանների վճարման համար, որոնց արժեքն անհամեմատ բարձր Է երկրի միջին մակարդակից:
|
Просмотров: 701 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |