Блог
Главная »
2010 » Март » 6 » Ադրբեջանը երեք ռազմական ինքնաթիռներ է կորցրել
20:57 Ադրբեջանը երեք ռազմական ինքնաթիռներ է կորցրել |
Ադրբեջանցի փորձագետների տեղեկացմամբ, ադրբեջանական բանակն ապահովված չէ որակյալ մարտական տեխնիկայով: Շամքիրի շրջանում ծրագրված վարժանքների ժամանակ երեկ Ադրբեջանի օդուժին պատկանող Սու-25 ռազմական ինքնաթիռի աղետի ենթարկվելու արդյունքում ինքնաթիռը մասերի է բաժանվել, իսկ օդաչու, գնդապետ-լեյտենատ Ֆամիլ Էլման օղլու Մեմմեդովը զոհվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մշտապես եղածի նման, չհավելելով որևէ տեղեկություն, հայտարարել է, որ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:
«Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո հրադադարի ընթացքում Ադրբեջանի բանակը 3 ռազմական ինքնաթիռներ է կորցրել, որոնց կործանվելու պատճառների մասին պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի հայտնել: 2005 թ-ին պաշտպանության նախարարությանը պատկանող Իլ-76 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել Չինաստանի Ուրումչի քաղաքում: Աղետի ժամանակ ինքնաթիռի ուկրաինացի օդաչուների հետ միասին զոհվել է Ադրբեջանի բանակի սերժանտ Ալի Ջաբբարովը: Թերթին հասած տեղեկություններով, Իլ-76 ինքնաթիռն անօրինական կոմերցիոն թռիչքներ էր իրագործում:
2008 թ-ի հունվարի 30-ին Ադրբեջանի օդուժին պատկանող ՄԻԳ-29 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռը Բաքվի մոտակայքում ընկել է ծովը: Աղետի ժամանակ զոհվել են օդաչուներ գնդապետ լեյտենանտ Ֆահրադդին Ասգերովն ու Աֆգան Ասլանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ աղետների պատճառների մասին նույնպես մինչ այժմ որևէ տեղեկություն չի հայտնել, գրել է թերթը:
|
Просмотров: 668 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |