Блог
Главная »
2010 » Март » 6 » Ադրբեջանում օմբուդսմենը վերընտրվել է
20:59 Ադրբեջանում օմբուդսմենը վերընտրվել է |
Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում վերընտրվել է ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, խորհրդարանականների քննարկմանը դրվել է երեք թեկնածություն` ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի, Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաիգ Գուրբանովի և ՄԱԿ-ում մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատում Ադրբեջանի նեկայացուցիչ Թեյմուր Մելիքասլանովի, սակայն, կարճատև քննարկումներից հետո, պատգամավորները նախընտրել են ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովին լիզորել այդ պաշտոնում պաշտոնավարել ևս 7 տարի:
«Ազադլըգ»-ը նշել է, որ պաշտոնավարման առաջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը չի միջամտել և չի քննարկել մարդու իրավունքների խախտման ոչ մի դեպք, այն դեպքում, երբ վերջին մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանում սպանված և ձերբակալված միայն լրագրողների թվաքանակը հասնում է 11-ի:
|
Просмотров: 693 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |