Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 30 » Ադրբեջանում 7 մլրդ դոլարի նավթ է «կորել»
10:59
Ադրբեջանում 7 մլրդ դոլարի նավթ է «կորել»
Ադրբեջանում 2009 թ-ին արդյունահանված նավթի ընդհանուր ծավալից 7 մլրդ դոլարի նավթը չքացել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին Ադրբեջանում նավթի արտադրության տարեկան ծավալը պատմության մեջ առաջին անգամ հատել է 50 մլն տ սահմանը և հասել 50,4 մլն տ-ի: Արդյունահանված նավթի մոտ 6 մլն տ վերամշակվել է հանրապետության նավթավերամշակման գործարարններում:
Այսպիսով, 2009 թ-ին արդյունահանված 50,4 մլն տ նավթի 44 մլն 367 հազար 200 տ-ը արտահանվել է Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Իսրայել, Թայվան և այլ երկրներ: Սակայն, նորից պաշտոնական վիճակագրության համաձայն` 2009 թ-ին արտասահմանյան երկրներ են արտահանվել մոտ 11 մլրդ 989 մլն 737 հազար 700 դոլարի 27 մլն 829 հազար 459,4 տ նավթ: Այսպիսով, պաշտոնապես արտահանված նավթի և կրկին՝ արդյունահանված ու արտահանված նավթի ծավալների միջև 16,5 մլն տ լուրջ տարբերություն է առաջացել, որի արժեքը կազմում է 7 մլրդ 127 մլն 663 հազար 71 դոլար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ենի մուսավաթ» թերթը, Ադրբեջանի կառավարությունն անպատասխան է թողել այդ մասին հարցը: Խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ ընդդիմադիր պատգամավորի՝ նավթի չքացման մասին հարցին կառավարության ներկայացուցիչն ակնարկել է, որ դա «օտարերկրյա նավթային ընկերությունների և կառավարության միջև պատճառը չլուսաբանվող ինչ-որ «ջենտլմենային գործարք» է»:
Այսպիսով, եթե չքացած միլիարդները օտարերկրյա ընկերությունների բաժինն է, այդ դեպքում միանգամայն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հայտնվել է կլասիկ գաղութատիրական վիճակում, ինչը նշանակում է, որ օտարերկյա նավթային ընկերությունները Ադրբեջանից 2008 թ-ին 20 մլրդ դոլար, 2009 թ-ին էլ՝ 7 մլրդ դոլար նավթ են կորզել: Արտաքնապես խառնաշփոթ թվացող պատկերը մի քանի պարզ հարց է առաջադրում:

Առաջինը՝ այդ վիճակագրական թվերի հետևում կանխամտածված մութ միջավայրից նավթից ավելի վատ բույրով կոռուպցիայի հոտ է գալիս: Երկրորդը՝ Ադրբեջանի իշխանությունն իր «նմանը չունեցող տնտեսություն և բարեկեցիկ հասարակություն են ստեղծել», խրվել է կեղծարարության մեջ, նմանը չունեցող ստի մեջ և կորցրել գլուխը: Երրորդը՝ օտարերկրյա ընկերությունները ձեռք ձեռքի կոլլաբորացիոնիստ (թշնամուն գործակցող անձ) կառավարության հետ քամում են ադրբեջանցիների արյունը, եզրահանգել է «Ենի մուսավաթ»-ը:
Просмотров: 621 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ