Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 25 » Ադրբեջանի վերաբերմունքը Թուրքիային
21:03
Ադրբեջանի վերաբերմունքը Թուրքիային
«Ադրբեջանի իշխանությունը գտնվում է իր հակաարևմտյան արտաքին քաղաքականության երկրորդ փուլում: Ազատ աշխարհի հետ նրա հակառակվելն այլևս քաղաքական հարթությունից սկսել է բացասաբար ազդել տնտեսական նախագծերի ճակատագրերին: Բանը հասել է նրան, որ տնտեսական նախագծերի հետ արտաքին քաղաքականության հաջող ընթանալու մասին ճամարտակող Ադրբեջանի իշխանությունը չի կարողանում բացատրություններ տալ ներկայում տեղի ունեցող զարգացումների համար:

Իրականությունն այն է, որ Իլհամ Ալիևը հորից ժառանգածն այդպես էլ չկարողացավ պահպանել և ցրեց այն ամբողջությամբ: Իրականում, Հեյդար Ալիևի իշխանությունն էլ է Ղարաբաղի հարցում լուրջ դիվանագիտական պարտություն ապրել»,- գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ դրանք բոլորը Հեյդար Ալիևին հաջողվում էր թաքցնել տնտեսական նախագծերով: Սակայն, Իլհամ Ալիևն, ըստ թերթի, բացահայտ կերպով բռնել է գործընթացները խոյահարելու ճանապարհը: Դրա ապացույցը ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելն է, նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գազի առևտրի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելը:

Ընդ որում, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն այդ մասին արած իր հայտարարության մեջ նշել է, որ գազի գնի հարցում կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունը հրաժարվել է ոչ միայն «NABUCCO»-ից և նպատակ ունի վերջ տալ նաև Թուրքիայի հետ երկկողմ համաձայնություններին: Ռուսաստանի հետ հումանիտար համագործակցության ֆորումի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի իրավասուներից Ալի Հասանովը բացահայտ ասել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Ադրբեջանը որոշում է այդ երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու համատեքստում:

Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հեյդար Ալիևի «եղբայրության բիզնեսը» այլևս ոչ մի եկամուտ չի բերում և Թուրքիայի հետ առկա հարաբերությունները պայմանավորված են միայն Ատլանտյան դաշինքի նկատմամբ Ադրբեջանի իշխանության ունեցած վախով: Այսպիսով, պարզ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունը Թուրքիային նայում է ոչ թե «մեկ ազգ, երկու պետության» նման, այլ որպես ՆԱՏՕ-ի սուբյեկտի: Իսկ սա հիմք է տալիս պատկերացնելու, թե պաշտոնական Բաքվի և Անկարայի միջև հարաբերություններն ինչ ուղղությամբ կգնան: Իշխանության և սոցիալ-քաղաքական փաստացի կարգավիճակի իմաստով Իլհամ Ալիևը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչը չէ և չի կարող առաջնորդվել քաղաքականության օրենքներով: Այդ տեսակետից, Եվրամիությանը հնարավոր անդամակցության գործընթացի մեջ Ադրբեջանի հայտնվելը Ի.Ալիևի համար անձնական բնական «թակարդ» է, քանի որ և նա, և նրա մոտ շրջապատը հստակ գիտեն, որ Ադրբեջանի հետ Արևմուտքի մերձենալով կամ պետք է փոխեն իրենց էությունը կամ հանձնեն իշխանությունը:

Նրանք դժվար թե փոխվեն, քանի որ Ալիևների իշխանության քաղաքական թիմի հիմնական գաղափարախոս, Կոմունիստական կուսակցության նախկին քարտուղար ադմինիստրացիայի ղեկավարն արդեն փակել է «Ազադլըգ», «BBC» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների FM հեռարձակումները: «Այսպիսով` ստացվում է, որ նրանք պետք է հանձնեն իշխանությունը, ինչի համար էլ դիմադրում են: Ի տարբերություն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատար խողովակաշարի, «NABUCCO»-ն մի շարք ուղղություններով քաղաքական նախագիծ է:

Նախագծի իրագործումը պայմանավորված է նրան միացած երկրների կողմից դեմոկրատական կառավարման համակարգի ընդունմամբ, քանի որ այն կոչված է ապահովելու Եվրոպայի էներգետիկական անվտանգությունը և նվազեցնելու Իրանից ու Ռուսաստանից նրա կախվածությունը: Ադրբեջանի իշխանության համար այդ նախագծի ամենավտանգավոր հետքը Միջին Ասիայից նրա սկսելն է, ինչը պարտադրում է Ադրբեջանին դառնալ դեմոկրատիայի կամուրջի առաջին դերակատարը: Դրա համար առաջին փոփոխությունը պետք է Բաքվում լինի, որը պետք է «քաղաքական կառավարման շրջապտույտ» բովանդակի», եզրահանգել է «Ազադլըգ»-ը:
Просмотров: 602 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ