Блог
Главная »
2010 » Март » 6 » Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը
21:01 Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ քննարկել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը, հեռախոսազրույցում ադրբեջանական պետության ղեկավարը «դատապարտել» է հանձնաժողովի որոշումը: Ի.Ալիևն ընգծել է, որ ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և շարունակելու է ամբողջությամբ աջակցել Թուրքիային: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի այդ դիրքորոշումը և երախտագիտություն հայտնել»:
Հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակվել երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանում տիրող իրադրության շուրջ:
|
Просмотров: 591 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |