Блог
Главная »
2010 » Апрель » 3 » Ադրբեջանի կորցրախ նավթադոլարների հետքերով
12:52 Ադրբեջանի կորցրախ նավթադոլարների հետքերով |
Անցյալ տարի սնանկացած Իսլանդիայի ամենախոշոր «Kaupthing Bank»-ում կորած տասնյակ մլրդ եվրոյի մեջ Ադրբեջանի նավթափողերի մաս էլ է եղել: Այդ բանկից իրենց փողերը հետ ստանալու համար պաշտոնապես դիմած հաճախորդների թաքուն ցուցակը ինտերնետ է թափանցել, որը հրապարակել է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Ըստ այդ տեղեկության, «Kaupthing Bank»-ի հաճախորդների մեջ 64 թուրքեր են եղել, որոնց այդ բանկում ներդրած գումարը կազմել է 23 մլն դոլար: Բանկում կորել են 119 երկրների հաճախորդների կանխիկ գումարները, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր: «Ենի մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ բանկի սնանկացման պատճառով վնաս կրած ֆինանսական հսկաներ` «Goldman Sachs», «DeutscheBank», «Credit Suisse», «JP Morgan Chase», «Exista», «Barclays», «Commerzbank AG», «Bank of India» բանկերի կողքին հիշատակվում է նաև Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը երկրի նավթային եկամուտներից կուտակած կանխիկ գումարները, արժեթղթերը և այլ ֆինանսական փաստաթղթերը պահում է արևմտյան առաջատար բանկերում:
Ադրբեջանական «Ենի մուսավաթ»-ին հաջողվել է հաստատել, որ «Kaupthing Bank»-ում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի երկու հաշիվներից մեկի վրա 1.753.332.612, մյուսի վրա՝ 4.203.660.902 իսլանդական կրոն գումարներ են եղել, որը կազմում է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար:
|
Просмотров: 614 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |