Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Апрель » 3 » Ադրբեջանի համատեղ ջանքերը պաշտոնական Անկարայի հետ
12:49
Ադրբեջանի համատեղ ջանքերը պաշտոնական Անկարայի հետ
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 31-ին ժամանել է Անկարա: Նույն օրը պատվիրակությունը, որի կազմում են Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի բաժնի պետ Ալի Հասանովը, Նովրուզ Մամեդովը, Էլնուր Ասլանովը և այլ պաշտոնատարներ, հանդիպել է Թուրքիայի ազգային անվտագնության գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչի հետ:

Ադրբեջանական «Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների հիմնական թեման եղել է հայ-թուրքական արձանագրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը:

Բաքվի աղբյուրները Մեհդիևի այցի նպատակի վերաբերյալ տեղեկություն չեն հայտնում, սակայն, միանգամայն հստակ է, որ Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Բաքուն ջանում է ընդհանուր լեզու գտնել Անկարայի հետ: Վերջին շրջանում Բաքվի հարաբերությունները սառել են և Անկարայի, և Վաշինգտոնի հետ: Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունների ստորագրման հետ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումը կտրուկ կերպով թուլացրել է տարածաշրջանում Բաքվի դիրքը:

Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ամբողջությամբ մենակ չմնալու համար, իրավիճակը ստիպում է Ադրբեջանի իշխանությանը լավացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց վատացման համար պատճառ են դարձել նաև Ադրբեջանի՝ փաստորեն «Նաբուկո» գազատարից հրաժարվելն ու Անկարայի պայմանը՝ գնած ադրբեջանական գազը Եվրոպային` իր կողմից վաճառելու մասին: Նման իրավիճակում Ադրբեջանի իշխանությանն այլ բան չի մնում, քան՝ հաշտվել Անկարայի հետ և համաձայնեցնել գործունեությունը՝ «ընդհանուր թշնամիներին» դիմադրելու համար:

Հետաքրքրական է, թե դրա դիմաց ինչ է պահանջելու Անկարան Բաքվից, հարցադրել է թերթը: Ադբեջանական թերթը հավելել է, որ «ինչպես երևում է, ներկա իրավիճակում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական շրջանակները կարող են խոսել միայն Իրանի հետ կապված խնդրի շուրջ»: «Թուրքիայի կառավարությունն առայժմ դեմ է արտահայտվում Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների ուժեղացմանը:

Իրանին հավելյալ պատժամիջոցներ հարուցելու հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, Ադրբեջանը կանգնած է ընտրություն կատարելու հարկադրանքի առաջ: Ադրբեջանը խուսափում է Իրանին դեմ դիրքորոշում ընդունելուց: Ինչպես երևում է, Ադրբեջանը Թուրքիայից պետք է ներողություն հայցի, որ այդ հարցում չի կարող լինել Անկարայի կողքին», -եզրահանգել է թերթը:
Просмотров: 586 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ