Блог
Главная »
2010 » Март » 30 » Ա. Գյուլը և Իրանի միջուկային ռումբը
10:50 Ա. Գյուլը և Իրանի միջուկային ռումբը |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կասկած չունի, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել: Ինչպես հաղորդում է թուրքական «Վաթան» օրաթերթին, Գյուլը հայտարարել է, որ Իրանն այդ ցանկությունն ունեցել է նաև նախկին վարչակազմի օրոք:
«Իսկ այսօրվա վարչակազմին նայելիս` հավատում եմ, որ նրանք, ելնելով իրենց ազգային հպարտությունից, ցանկանում են միջուկային ռումբ ունենալ»,- ասել է Ա. Գյուլը: Վերջինս նաև ընդգծել է, որ իր երկիրը դեմ է Իրանի այդ ցանկությանը, քանի որ դա կարող է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկի պատճառ դառնալ: Ըստ Գյլուլի` Իրանի պես մեծ տերությանը պատժամիջոցների կիրառմամբ մեկուսացնելն ուղղակի անհնար է: «Մենք դեմ ենք ռազմական գործողություններին: Միայն փոխադարձ հարգանքով կարելի է այդ երկրի առաջնորդներին համոզել, որ նրանք հրաժարվեն իրենց նպատակներից»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Իրանի միջուկային զենք ստեղծելու առնչությամբ տարածված լուրերը բամբասանքներ են և չեն համապատասխանում իրականությանը:
|
Просмотров: 565 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |