Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 30 » Ա.Դավութօղլուն և Թուրքիայի «զգայնությունը»
10:53
Ա.Դավութօղլուն և Թուրքիայի «զգայնությունը»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 28-ին 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում են թուրքական «Հուրիեթ» և «Սաբահ» թերթերը, խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նախագահ Օբաման հայ ժողովրդին հղելիք իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայնությունը ցեղասպանության հարցի նկատմամբ:

Դավութօղլուն ընդգծել է, որ երրորդ երկրներում պատմությունը դատապարտող բանաձևեր ընդունելը բացասաբար է ազդում Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացին, և որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային ուժ հանդիսացող ԱՄՆ-ը կդրսևորի ոչ թե երկրներին միմյանցից հեռացնող, այլ` մերձեցնող պահվածք: Մենք մեր այդ ակնկալիքը հայտնել էինք նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունից առաջ:

Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ ամբողջ Կովկասի վրա դրական ազդեցություն թողնող այդ գործընթացը չպետք է ներքին քաղաքական հաշիվների զոհը դառնա: Պատմությունը, միևնույն է, չէր փոխվի, եթե այդ քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությունը լիներ բանաձևի ընդունման դեմ: Այդ պատճառով, հույս ունեմ, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում ուշադրության կառնի Թուրքիայի դրական մտադրությունները` Կովկասի և հարակից տարածաշրջանների վերաբերյալ», -ասել է նա և հավելել, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը երբեք տեղի չեն տա իրենց դեմ ուղղված ճնշումներին»:

Թուրքական թերթերը հայտնել են, որ Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը` հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է ապրիլի 12-14-ին Վաշինգտոնում ծրագրված միջուկային անվտանգության գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցության հարցը: Հ. Քլինթոնը շեշտել է, որ Վաշինգտոնում սպասում են վարչապետ Թայիփ Էրդողանի այցին, ինչին ի պատասխան Ա.Դավութօղլուն խոստացել է Անկարայի վերջնական որոշումն այդ մասին հայտնել «առաջիկա օրերին»:
Просмотров: 610 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ