Օրացույց |
---|
« Июль 2025 » |
Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Ադրբեջանական բանակում հերթական դժբախտ պատահարն է գրանցվել: Անհայտ հանգամանքերում մահացել է ադրբեջանցի զինծառայող, տեղեկացնում են արբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն, միջադեպի արդյունքում մահացածը ադրբեջանական բանակի զինծառայող Սեյմուր Հասանովն էր (1982թ.):
Դեպքի առնչությամբ փորձաքննություն է սկսվել, տարվում է հետաքննություն:
/Times.am/
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
«Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե որքան բարդ էր, առավել ևս Սփյուռքի մեր հայրենակիցների համար, ընկալել և ընդունել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատահական չհամարելով հայ-թուքական հարաբերությունների հաստատմանն ընդառաջ ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը:
«Ես փորձեցի անձամբ լսել ու մեր մոտեցումները ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին: Կիսել և հասկացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հնչեցված մտահոգություններն ու քննադատությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մնում եմ համոզված, որ, անկախ արդյունքներից, Հայաստան-Թուրքիա գործընթացի նախաձեռնությունը ժամանակին էր և նախաձեռնության արդ
...
Շարունակություն »
Просмотров:
579
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոտ:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հանդիպումը տեղի են ունեցել ՄԱԿ-ի շտաբ-կայանում: Կողմերը կենտրոնացրել էին ուշադրությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման վրա:
Բըրնսը կոչ է արել ցուցաբերել խաղաղարար մոտեցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գալիս այցը տարածաշրջան:
Просмотров:
530
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
«Մարքեթինգի հայկական ասոցիացիան» և «Մարքեթինգի հայկական ակումբն» այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանդիպում-քննարկում ուսանողների հետ։
Նշենք, որ նոյեմբերի 10-11-ին նախատեսվում է Ֆիլիպ Կոտլերի այցը Երևան։ Ֆիլիպ Կոտլերին համարում են մարքետինգի հիմնադիրը: Նրա «Մարքեթինգի հիմունքներ» գիրքը մասնագետները կիրառում են որպես մարքեթինգի այբուբեն։ Հայաստանում նա կներկայացնի իր նոր` Marketing 3.0 հայեցակարգը: Կոտլերի մարքեթինգի տեսությունն իրենց զարգացման ընթացքում կիրառել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը և Ինդոնեզիան:
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
«Հայաստանի պետության ու ժողովրդի համար , վստահ եմ նաև ողջ հայության համար գերխնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Այստեղ ունենք այն, ինչ ունենք և ինչին դուք քաջ տեղյակ եք: Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սփյուռքահայերի ներկայությամբ ունեցած ելույթում նախագահն ասել է, որ իր դիրքորոշումը չի տարբերվում նրանց դիրքորոշումից ու նշել. «Արցախն արդեն 20 տարուց ավելի վայելում է իր անկախությունը և չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ինչն արդեն ունի կամ ինչն արդեն վաստակել է իր որդիների արյամբ»:
Просмотров:
578
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Просмотров:
550
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
«Այս օրերին լիուլի ամփոփվեցին մեր քսանմայա ուղու արդյունքները: Բնականաբար ոմանք բողոքում են, որ բաժակը դեռ կիսով չափ դատարկ է: Մյուսներն էլ ոգևորությամբ խոսում են այն մասին, որ բաժակն արդեն կարողացել ենք կիսով չափ լցնել», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, բոլորիս երազած պետությունը կառուցելու ճանապարհի մի հատվածն ենք ընդամենը անցել: Մյուս հատվածն էլ, նախագահի խոսքով, անցնելու ենք:
«Միասին ենք անցնելու: Հաստատ ու վստահ ենք անցնելու: Միևնույն ժամանակ չկա որևէ ձեռքբերում, որում իր նպաստը բերած չլինի Սփյ
...
Շարունակություն »
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
Խաչմազ կատարած այցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հոր` Հեյդար Ալիևի հուշարձանին ծաղիկներ դնելու պահին հրապարակի բնակելիներից մեկի տանիքից մի քաղաքացուհի բացականչել է. «Մորս մարդասպան, Խաչմազի գործադիր իշխանության ղեկավար Շամսադդին Խանբաբաևը կանգնած է նախագահի կողքին»: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է իրադարձության ականատեսներից մեկը:
Աղբյուրի խոսքով` այդ անսպասելի բացականչությունը գրավել է յուրաքանչյուրի` այդ թվում նաև Ալիևի ուշադրությունը: Նրան պահպանող` իրենց թույլ տված սխալից անակնկալի եկած թիկնապահներն անմիջապես շենքի տանիքից իջեցրել են կնոջը և տարել հարցաքննության: Պարզվել է, որ այդ կինը Խաչմազի շուկայի` անցյալ տարի սպանված սեփականատեր Նաջիբա Բաբաևայի դուստր Գյուլնարան է: Նա արդեն երկար ժամանակ պնդում է, որ իր մորը դիտավորյալ սպանել են Խաչմազ
...
Շարունակություն »
Просмотров:
611
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաև անցած շաբաթվա ընթացքում:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «Իստիգլալ», «ПК», «ДШК» և այլ տեսակի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Հատկանշական է, որ նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում:
Просмотров:
518
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի և ծննդատան նոր մասնաշենքերի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.09.2011
|
| « 1 2 ... 6 7 8 9 10 ... 165 166 »
|
|