Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 8
Հյուրեր: 8
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Апрель » 03

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրաձգային վարչության բաժնի պետ գնդապետ Գասըմ Ռամազանովը հայտնաբերվել է իր աշխատասենյակում մահացած: Նրա մահը տարբեր լուրերի պատճառ է դարձել: Ադրբեջանական «Բիզիմ յոլ»-ին հասած տեղեկություններով, Գ.Ռամազանովի աճյունը նրա ծննդավայր Զաքաթալայի շրջանի Թալա գյուղ ուղեկցած Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաները թույլ չեն տվել բացել դագաղը, ինչը կասկածներ է առաջացրել:

Տեղի բնակչության մեջ լուրեր են պտտվում, որ Գ.Ռամազանովն իր աշխատասենյակում հրազենով սպանվել է: Թերթը հայտնել է, որ մարտի 31-ին Ադրբեջանում մի քանի սենսացիոն ինքնասպանություններ են տեղի ունեցել: Իրավապահ մարմինների աղբյուրը թերթին հայտնել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գլխավոր հետաքննչական մեկուսարանում պահվող 51-ամյա Սադրադդին Խանգուլու օղլու Սեյֆուլլաևը մեկուսարանում կախել է իրեն: Ս.Սեյֆուլլաևը մեղադրվում էր Իրանի երկու քաղաքացիների հետ համատեղ 31 կգ 500 գ թմ ... Շարունակություն »
Просмотров: 660 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

Անցյալ տարի սնանկացած Իսլանդիայի ամենախոշոր «Kaupthing Bank»-ում կորած տասնյակ մլրդ եվրոյի մեջ Ադրբեջանի նավթափողերի մաս էլ է եղել: Այդ բանկից իրենց փողերը հետ ստանալու համար պաշտոնապես դիմած հաճախորդների թաքուն ցուցակը ինտերնետ է թափանցել, որը հրապարակել է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Ըստ այդ տեղեկության, «Kaupthing Bank»-ի հաճախորդների մեջ 64 թուրքեր են եղել, որոնց այդ բանկում ներդրած գումարը կազմել է 23 մլն դոլար: Բանկում կորել են 119 երկրների հաճախորդների կանխիկ գումարները, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր: «Ենի մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ բանկի սնանկացման պատճառով վնաս կրած ֆինանսական հսկաներ` «Goldman Sachs», «DeutscheBank», «Credit Suisse», «JP Morgan Chase», «Exista», «Barclays», «Commerzbank AG», «Bank of India» բանկերի կողքին հիշատակվում է նաև Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը երկրի նավթային եկամուտներից կուտակած կանխիկ գումարները, արժեթղթերը և այլ ֆինան ... Շարունակություն »
Просмотров: 614 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում նաև` Թուրքիայում մարտավարական միջուկային զենքի հետագա գտնվելուց` ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր պայմանագիրը Ռուսաստանի հետ ապրիլի 8-ին ստորագրելուց հետո: Ինչպես հաղորդում է անգլիական «Թայմս» թերթը, ԱՄՆ միջուկային զենքի զինանոցի քննության ենթարկելուց հետո նախագահ Օբամայի ադմինիստրացիան ծրագրում է հրաժարվել Ջորջ Բուշի ժամանակ ընդունված միջուկային զենքի դոկտրինայից, որը Միացյալ Նահանգների համար հնարավորություն է նախատեսում գրոհել միջուկային ներուժ չունեցող պետություններին:

Նախագահ Օբամայի միջուկային քաղաքականության գլխավոր կետը ԱՄՆ կողմից առաջինը միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը բացառող հռչակագրի ընդունումն է: Վաշինգտոնը նաև ծրագրում է հետ կանչել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Բելգիայում, Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում տեղակայված մարտավարական B61 միջուկային 200 ծան ... Շարունակություն »
Просмотров: 554 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 31-ին ժամանել է Անկարա: Նույն օրը պատվիրակությունը, որի կազմում են Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի բաժնի պետ Ալի Հասանովը, Նովրուզ Մամեդովը, Էլնուր Ասլանովը և այլ պաշտոնատարներ, հանդիպել է Թուրքիայի ազգային անվտագնության գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչի հետ:

Ադրբեջանական «Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների հիմնական թեման եղել է հայ-թուրքական արձանագրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը:

Բաքվի աղբյուրները Մեհդիևի այ ... Շարունակություն »
Просмотров: 586 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

Միացյալ Նահանգները կշարունակի «ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը»: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է այսօր Սի Բի Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել Է, որ «առկա բոլոր տվյալները» մատնանշում են, որ Թեհրանը փորձում Է միջուկային զենքի ստեղծման ներուժ ձեռք բերել:

Եթե դա Իրանինհաջողվի, այն կարող Է ապակայունացնել Մերձավոր արևելքի իրադրությունը և սպառազինությունների մրցավազք հրահրել տարածաշրջանում, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը: «Ես կարծում եմ, որ հարկավոր Է շարունակել ճնշումն ուժեղացնելը»,-նշել Է Օբաման: Այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս Է հայտնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մի քանի շաբաթվա ընթացքում: «Հուսով եմ, որ դա կարվի այս գարնանը: Ես շահագրգռված եմ, որ պատժամիջոցների ռեժիմը սահմանվի մի քանի շաբաթվա ընթացքում»,-ասել Է Օբաման:
Просмотров: 582 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

Լույս ուրբաթ օրվա գիշերը Թբիլիսիի Իսան Սամգորի շրջանում շրջվել են դիզելային վառելիքով երեք երկաթուղային ցիստեռններ, որոնք պատկանում Էին Ադրբեջանին: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է «Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը: «Ցիստեռնները շրջվել են գիշերվա ժամը երեքին Իսան Սամգորի շրջանում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Դեռ ավելին, երթևեկությունը չի ընդհատվել, քանի որ շարժակազմը գտնվում Էր ոչ հիմնական երկաթուղու վրա»,- հաղորդել Է մամլո ծառայության ներկայացուցիչը:
 
Անհապաղ պատահարի վայր են ժամանել Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության, իրավապահ մարմինների և երկաթուղու դեպարտամենտի ներկայացուցիչները: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի հնարավոր բռնկումից խուսափելու համար: Միջադեպի հետևանքով, ենթադրաբար, դուրս Է հոսել մի քանի տոննա վառելիք: Միջադեպի պատճառները պարզվում են:
Просмотров: 683 | Добавил: Voskanapat | Дата: 03.04.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ