Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 8
Հյուրեր: 8
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Март » 06
Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումը: «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին որոշումը: Դա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր էջերից էր: Ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում չի եղել ժողովրդի նման դաժան բնաջնջում: Հարկավոր է հիշել դա»,- ասել է Վ. Ժիրինովսկին:

Ինչպես հաղորդում է «LDPR.ru» կայքը, նա կոչ է արել բոլոր քաղաքակիրրթ երկրներին ցուցաբերել հարգանք և ամեն տարի ապրիլի 24-ին ակցիաներ կազմակերպել` նվիրված Հայոց ցեսասպանության զոհերի հիշատակին:
Просмотров: 661 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ քննարկել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը, հեռախոսազրույցում ադրբեջանական պետության ղեկավարը «դատապարտել» է հանձնաժողովի որոշումը: Ի.Ալիևն ընգծել է, որ ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և շարունակելու է ամբողջությամբ աջակցել Թուրքիային: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի այդ դիրքորոշումը և երախտագիտություն հայտնել»:

Հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակվել երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանում տիրող իրադրության շուրջ:
Просмотров: 591 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում վերընտրվել է ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան:

Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, խորհրդարանականների քննարկմանը դրվել է երեք թեկնածություն` ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի, Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաիգ Գուրբանովի և ՄԱԿ-ում մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատում Ադրբեջանի նեկայացուցիչ Թեյմուր Մելիքասլանովի, սակայն, կարճատև քննարկումներից հետո, պատգամավորները նախընտրել են ներկայիս օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովին լիզորել այդ պաշտոնում պաշտոնավարել ևս 7 տարի:

«Ազադլըգ»-ը նշել է, որ պաշտոնավարման առաջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը չի միջամտել և չի քննարկել մարդու իրավունքների խախտման ոչ մի դեպք, այն դեպքում, ե ... Շարունակություն »
Просмотров: 692 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Ադրբեջանցի փորձագետների տեղեկացմամբ, ադրբեջանական բանակն ապահովված չէ որակյալ մարտական տեխնիկայով:
Շամքիրի շրջանում ծրագրված վարժանքների ժամանակ երեկ Ադրբեջանի օդուժին պատկանող Սու-25 ռազմական ինքնաթիռի աղետի ենթարկվելու արդյունքում ինքնաթիռը մասերի է բաժանվել, իսկ օդաչու, գնդապետ-լեյտենատ Ֆամիլ Էլման օղլու Մեմմեդովը զոհվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մշտապես եղածի նման, չհավելելով որևէ տեղեկություն, հայտարարել է, որ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:

«Բիզիմ յոլ»-ը հայտնել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո հրադադարի ընթացքում Ադրբեջանի բանակը 3 ռազմական ինքնաթիռներ է կորցրել, որոնց կործանվելու պատճառների մասին պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի հայտնել:
2005 թ-ին պաշտպանության նախարարությանը պատկանող Իլ-76 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել Չինաստանի Ուրումչի քաղաքում: Աղետի ժամանակ ինքնաթիռի ուկրաինացի օդաչուների հետ միասին զո ... Շարունակություն »
Просмотров: 668 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն Է հայտնել կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ համագործակցության կապակցությամբ:

«Մենք գոհ ենք Կովկասի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից: Վերջին ժամանակներս մենք սերտ շփումներ ու խորհրդակցություններ ունենք Ռուսաստանի հետ»,-ասել Է նախարարը: «Կովկասը ընդհանուր տարածաշրջան Է Ռուսաստանի և Թուրքիայի համար:

Մենք տրամադրված ենք Կովկասում ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ»,-նշել Է Դավութօղլուն: Նրա կարծիքով՝ երկու երկրների միջև համագործակցության մակարդակի դրսևորումն են՝ Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների վերջերս տեղի ունեցած փոխադարձ այցերը, ինչպես նաև առաջիկա մայիսին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Թուրքիա:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել Է, որ այսօր Մոսկվա են մեկնել իր երկու տեղակա ... Շարունակություն »
Просмотров: 609 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Հզոր բանակային վերնախավի վրա գրոհից հետո Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությունը ձեռնամուխ է եղել քեմալիստական ժառանգության ապամոնտաժմանը, որի հիմքը հանդիսանում է թուրքական պետության աշխարհիկ բնույթը:

Կառավարող իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է մինչև մարտի վերջ երկրի խորհրդարան ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ինչի մասին անձամբ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Երևում է` Էրդողանը համապատասխան եզրակացություններ է արել 2008 թ-ի դատավարութունից, որի ընթացքում աշխարհիկ ուժերը փորձել են հասնել ԱԶԿ արգելմանը` սահմանադրական նորմերի խախտման համար, և այժմ փորձում է համապատասխան ուղղումներ մտցնել հիմնական օրենքում:

«Մենք չենք խոսում ամբողջ սահմանադրության փոփոխման մասին», -ընդգծել է նա, պարզաբանելով, որ խոսքը գնում է միայն քաղաքական կուսակցություններին և դատական մարմինների լիզազորություններին ... Շարունակություն »
Просмотров: 641 | Добавил: Voskanapat | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ