Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վերք: Կատարվում է հետաքննություն:
Просмотров:
759
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2010
|
|
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ամերիկաթուրքական բաեկամական խմբի անդամ Հովարդ Բերմանը հայտարարել է, որ կողմ է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բերմանն ասել է, որ պետք է կողմ քվեարկի Ցեղասպանության փաստի ճանաչմանը, որի մասին օրինագծի քվերակությունը մարտի 4-ին տեղի կունենա Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Դրա հետ միասին նա հերքում է այսօրվա Թուրքիայի մեղքը` հարյուրամյա իրադարձությունների համար և գտնում է, որ Ցեղասպանության ճանաչումը կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Կոնգրեսականի խոսքերով, «Թուրքիան պետք է կարողանա ըմբռնել և առերեսվել սեփական պատմությանը»: Որպես սեփական անցյալի նկատմամբ հարաբերվելու լիովին համապատասխան օրինակ` նա բերել է Երկրորդ համաշխարհային պատերազմում պաշտոնական Բեռլինի և գերմանացի ժողովրդի կողմից Հոլոքոստի համար մեղքի ճանաչումը, երբ ինքը` Բերմանը քիչ էր մնում
...
Շարունակություն »
Просмотров:
627
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2010
|
|
Անկարան պատրաստ է ամեն ինչի, անգամ ամենավատ սցենարին, հայտնել է CNN Turk-ը` մեկնաբանելով մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հավանականության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
Գործակալությունը նշել է, որ չնայած այն բանին, որ ԱՄՆ երկու թուրքական պատվիրակություններ են մեկնել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի տվյալ բանաձևը, անուամենայնիվ, բոլոր այդ քայլերը բավարար չեն արդյունքի հասնելու համար, քանի որ «այս տարի, թվում է, ԱՄՆ-ը տրամադրված է ավելի վճռական»:
«Մյուս պատճառն այն է, որ Իսրայելի հետ ճգնաժամից հետո, ամերիկյան հրեական լոբբիի աջակցությունը Թուրքիային վերացել է: Ընդսմին, եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները լինեին նախկինը, հրեական լոբբին խելամիտ մոտեցում կցուցաբերեր և աչք չէր փակի թուրք-ամերիկյան հարաբերություննե
...
Շարունակություն »
Просмотров:
685
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2010
|
|
1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ և դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:
Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Ցավոք, փետրվարի 27-29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում:
ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել «սումգայիթ» թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտ
...
Շարունակություն »
Просмотров:
629
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2010
|
|
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունն այսօր հիշեցրել է այն պատմական անարդարությունների մասին, որոնց բախվել են հայերն իրենց պատմության ընթացքում: «Մենք միանում ենք հայ ժողովրդին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր հիշում են այս վայրագություները և կոչ ենք անում ադրբեջանացիներին և թուրքերին դադարեցնել շրջափակումը, հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշումը և աշխատել միասին` տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ»-ասել է Ֆ.Փալոունը` Սումգայիթյան եղեռնագործության տարելիցի կապակցությամբ այսօր տարածած հայտարարության մեջ:
Ըստ նրա` ժամանակն է, որ ԱՄՆ-ն անի հնարավոր ամեն ինչ և օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունն` աշխարհին հայտարարելով, որ էթնիկ հողի վրա իրականացված ցեղասպանութունները, ինքնիշխան պետությունների ապօրինի շրջափակումը ու հայ ժողովրդի մշտական հետապնդումներն այլևս չեն հանդուրժվելու:
Просмотров:
670
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.03.2010
|
| |