Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջի շրջանակներում կայացած հանդիպումների ավարտից հետո հանդես է եկել մերձավորարևելյան քառյակի ներկայացված առաջարկների քննադատությամբ` հայտարարելով, որ ժամանակն է պաղեստինյան հակամարտությունը լուծել ոչ թե խոստումներով, այլ կոնկրետ գործողություններով, հաղորդում է «TRT» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ մերձավորարևելյան քառյակը, որին անդամակցում են ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը, զբաղվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմամբ:
«Մերձավոր Արևելքը» ունի ոչ թե խոստումների, այլ կոնկրետ գործողությունների կարիք: Տարածաշրջանը բավականին խնդիրներ ունի և մենք կարծում ենք, որ Պաղեստին պետության ստեղծումը իրենց որոշումը կլինի: Մենք, խնդրի հեռանկարային լուծման համատեքստում, դրական ենք գնահատում մերձավորարևելյան քառյակի՝ հայտարարությունը, սակայն դա չի ակնարկում Պաղեստինի անկախության ճանաչում»,- այս մասին է ասել Թուրքիայի ԱԳ նախարարը:
/Panorama.am/
|