Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Կիտ Բինը անդրադարձել է Ուրուգվայի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է «1նյուզ» լրատվական կայքը:
«ԱՄՆ գտնում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները հիմք են ապահովում ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»,- Կ. Բինը։
«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա աջակցել կողմերին՝ հասնելու խաղաղության»,-նշել է Կիտ Բինը:
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
Վրաստանի նախագահ ՄիխեյիլՍահակաշվիլին CNN-ի թղթակից Բրայան Չիլկոտային անվանել է վարդերի հեղափոխության «կնքահայր»: Սահակաշվիլին, ինչպես փոխանցում է «Newsgeorgia.ru» կայքը, այս մասին հայտնել է Կրինիցայում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ:
Նախագահի խոսքերով, Բրայան Չիլկոտը եթերից բացականչել է. «Սա իսկական վարդերի հեղափոխություն է», և հենց այդ օրվանից հեղափոխությունը ստացել է «վարդերի հեղափոխություն» անվանումը:
«Այստեղ ներկա է Բրայան Չիլկոտը` CNN-ի թղթակիցը, ով հանդիսանում է վարդերի հեղափոխության «կնքահայրը»: Որոշ մարդիկ կարծում են, թե մենք ընդհատակում նստած, գաղտնի հանդիպումների ժամանակ որոշում էինք հ
...
Շարունակություն »
Просмотров:
612
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի բացառիկ է. այն առումով, որ աննախադեպ մասնակցություն է գրանցվել: Անցյալ տարի առաջին փուլում մասնակցել է 347, իսկ այս տարի` 1122 ընտանիք : Աննախադեպ է նաև մրցանակային ֆոնդը` 69 մլն դրամ, որից 50 մլնը երեք փուլերի պարգևատրման ֆոնդն է»,- Ծաղկաձորում, մինչ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկը Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Նշենք, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ այս պահին Ծաղկաձորում են նաև ՀՀ գրեթե բոլոր մարզպետերը, քանի որ մրցույթին ներկայացված են բոլոր մարզերի ու նաև Արցախից ժամանած մարզական ընտանիքները:
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
Ընդդիմադիր թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդն անվտանգության աշխատակիցների սպառնալիքների արդյունքում ստիպված է եղել իր ընտանիքը դուրս բերել Ադրբեջանի սահմաններից: Այս մասին է հաղորդում «Թուրան » լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում, խմբագիրը իր ընտանիքի հետ միասին գտնվել է Թուրքիայում, որտեղ բուժումներ ստանալուց հետո տեղափոխվել է Եվրոպա:
Խմբագիրը, իր նամակներում հայտնել է, որ աշնանը, իր երեխաները անհայտ անձանց կողմից ենթարկվել են սպառնալիքների:
Տեղեկությունների համաձայն, սպառնալիքները լուրջ են եղել, քանի որ տե
...
Շարունակություն »
Просмотров:
559
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում այս ամսվա ընթացքում կազմակերպվելու են ցուցահանդեսներ: Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները», իսկ Երաժշտագիտական գրադարանում՝ «Անկախ Հայաստան» խորագրերով:
Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվելու է ժամանակավոր ցուցահանդես-միջոցառումներ` «Հրազդանի տարածաշրջանի կամավորական ջոկատները և նրանց անցած մարտական ուղին 1990-94 թթ.» թեմայով: Լոռու մարզային գրադարանում բացվելու է գրքերի ցուցահանդես՝ «Թանկ գնով ձեռք բերված անկախությունը»: Եղեգնաձորի մշակույթի տան փոքր դահլիճում բացվելու է «Քո անկախ պետությունը ... » խորագրով ցո
...
Շարունակություն »
Просмотров:
484
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 12-ին կմեկնի Բելառուս: Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցելության ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Բելառուսի ղեկավարության հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ց 14-ը կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Մինսկում է լինելու նաև Հայաստանի գլխավոր դատախազը:
/Panorama.am/
Просмотров:
505
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
Օրերս «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ կլիմայի հաստատման միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հարցն է, և որ Թուրքիան համամիտ է Մոսկվայի հետ այն հարցում, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առաջընթացը կարող է շատ հարցեր լուծել:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ նույնիսկ եթե մի պահ մոռանանք Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղից բացի առկա այլ խնդիրների և հակասությունների մասին, որոնցից լավ տեղյակ է Աբդուլլահ Գյուլը, դժվար չէ նկատել, որ պաշտոնական Անկարան ունի ԼՂ հարցի լուծմանը նպաստող մի շարք խաղաքարտեր, որոնք, սակայն, Ադրբեջանից վախենալով չի կիրառում: «Եթե Թուրքիան իսկապես ցանականար ԼՂ հարցի լուծումը, ապա կվավերացներ հայ-թուրքական արձանագրություններն ու կբացեր իր սահմանը Հայաստանի հետ
...
Շարունակություն »
Просмотров:
580
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
|
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ` մասնակցելու սեպտեմբերի 12-ց 14-ը կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում նախատեսված է քննարկել այդ թվում անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության` իրականացված եւ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:
/Panorama.am/
Просмотров:
559
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.09.2011
|
| |